Արշավ դեպի Սմբատաբերդ՝ հզոր պատմության խորհրդավոր վկան

Քայլարշավ դեպ Սմբատաբերդ

Կանգուն բերդեր ու ամրոցներ Հայաստանի տարածքում, ցավոք այնքան էլ շատ չեն պահպանվել, որքան ցանկալի կլիներ․ եղածներից որոշներն էլ կիսավեր են կամ ընդհանուր կառույցի մասին ոչ ամբողջական պատկերացում տվող։

Ահա դրանցից մեկն էլ Սմբատաբերդ կոչվող համալիրն է։ Սմբատաբերդը կամ Ցաղաց Քարի բերդի գտնվում է Վայոց Ձորի Արտաբույնք գյուղից դեպի հարավ-արևելք՝ լեռանգագաթին։

Սմբատաբերդ

Քայլարշավ դեպի Սմբատաբերդ

Դեպի ամրոց կարելի է բարձրանալ ոտքով կամ ամենագնացով․ ես, ավելի ճիշտ՝ մենք, ընտրեցինք առաջին տարբերակը՝ քայլարշավ։

Սմբատաբերդ քայլարշավ

Վերելքը սկսեցինք Արտաբույնք գյուղի մոտից՝ վայելելով մեզ ուղեկցող բնապատկերները՝ ժայռեր, ձորեր, բուսականություն։

Մենք շատ մոբիլ ու կազմակերպված արշավախումբ ունեինք, ինչը թույլ էր տալիս արագ տեմպով շարժելով հանդերձ՝ վայելել բոլոր բացվող համայնապատկերները։

Սմբատաբերդից

Բարձրունքին հայտնվելով վերապրում ես մեր պատմության հզոր դրվագները, փորձում ես մտովի վերականգնել պատմական դեմքերն ու դեպքերը։

Քայլարշավ դեպ Սմբատաբերդ

Բերդը երեք կողմերից՝ արևելյան, արևմտյան և հարավային, պաշտպանված է ձորի բնական քարափներով, որոնք կրկնակի ամրացված են արհեստական բարձր ու լայն պարիսպներով։ Ամրոցը մատչելի է միայն հյուսիսային կողմից։

Սմբատաբերդի պատմությունը

Ամրոցի պարիսպների շարվածքը (պատի հաստությունը 2-3 մ) և կրաշաղախով արված սեպաձև մշակված բազալտի մեծ քարերը հնագետներին թույլ են տալիս կռույցը թվագրել 10-11-րդ դարերին։

Այն Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին և ամենախոշոր ամրոցներից է. հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ։

Առավել հավանական վարկածն այն է, որ ամրոցն իր անունը ստացել է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունից։

Ցաղաց քարի վանք

Ամրոցի ջուրը բերվել է հարևանությամբ տեղակայաված Ցախաց քարի վանական համալրի մոտի աղբյուրներից, որի ջրմուղի հետքերը որոշակի կերպով նկատվում են լեռնաշղթայի պարանոցի մասում՝ ճանապարհի եզրին:

Ցաղաց քարի վանք

Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում՝ Բագրատունյաց թագավորության շրջանում ։ Ցաղաց քարը եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն․ կառուցվել Գլխավոր կառույցը Սբ․Կարապետ եկեղեցին է, որը վերանորոգվել է 2013 թվականին։

15-րդ դարում Ցաղաց վանքում գործող կենտրոնում ընդօրինակվել են հայկական կրոնական երգերի ժողովածուն (1437), Ավետարանը (1463, 1492) և այլ ձեռագրեր:

Խորհուրդ եմ տալիս առաջնահերթ կարգով այցելել՝ անպայման քայլարշավին ֆորմատով, որպեսզի դանդաղ, անշտապ հնարավոր լինի վայելել ու սուզվել քեզ ուղեկցող պատմական ու բնական տեսարանների մեջ։

Հաջորդիվ պլանավորում եմ վերելք Աժդահակ լեռը, եթե արդեն վերելքների փորձ ունեք, ապա այս կիրակի կարող եք միանալ  077 277 214։

Նմանատիպ գրառումներ