Քայլարշավները Հայաստանում. խորհուրդներ և առաջարկներ

lost in armenia

Քայլարշավային տուրիզմը ակտիվ հանգստի սիրահարներին հնարավուրություն է տալիս մոտիկից ծանոթանալու ու վայելելու տեսարժան վայրերը, յուրօրինակ տեղանքներն իրենց մշակույթով ու բնությամբ:

Քայլարշավները՝ առավելապես լեռնագնացությունը, լավ զարգացած են հարուստ բնություն ունեցող երկրներում:  Ճիշտ է, Հայաստանը չափերով մեծ չէ, սակայն հարուստ է գեղատեսիլ ջրվեժներով, լեռներով, գետերով ու լճերով և մեծ հետաքրքրություն է առաջացնում թե հայաստանաբնակների և թե օտարերկրյա այցելուների համար: Առանձնացնենք առավել ճանաչված քայլարշավային ուղղություններ Հայաստանում, որ պետք չէ բաց թողնել ու անկասկած պետք է այցելել:

Արագած՝ հարավային գագաթ

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագած լեռն է: Այն կտրված է հայկական լեռնաշղթաներից և առանձնանում է յուրօրինակ բնությամբ. լեռը հարուստ է լճակներով ու մարգագետիններով: Փորձառու լեռնագնացները սկսնակներին խորհուրդ են տալիս լեռ բարձրանալ հուլիս և օգոստոս ամիսներին, երբ արահետնրն ավելի չոր են ու անվտանգ բարձրանալու համար: Գագաթները տարվա բոլոր եղանակներին պատված են ձյունով: Ամենացածր գագաթը հարավայինն է՝ 3887,8 մ, և ի տարբերություն հյուսիսային գագաթի առավել դյուրին է լեռնագնացության համար:

Ռապի լիճ

Արագածի լճերից է նաև Ռապի լիճը: Այն գտնվում է լեռան հյուսիսային մասում: Ծովի մակարդակից բարձր է 3001 մ: 1.2 հա մակերեսով այս գեղեցկուհին տարվա բոլոր եղանակներին հրապուրում է իր պարզ ջրերով:

Գեղարոտի ջրվեժ

Գեղարոտի ջրվեժը համարվում է բնության հուշարձան: Այս հիասքանչ ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ ծովի մակարդակից 3000 մ բարձրության վրա: Ձմռանը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը թափվում են մոտ 17 մետր բարձրությունից:

Աժդահակ լեռ

Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետը Աժդահակ լեռանգագաթն է 3597 մ: Լեռանխառնարանային լիճը, որպես Հայաստանի ամենաբարձր լեռնային լիճ աչքի է ընկնում իր զուլալությամբ ու հրապուրիչ տեսքով:

Արտանիշի լեռ

Արտանիշի լեռան բարձրությունը 2461 մ է: Արտանիշի լեռանգագաթը հնարավորություն է տալիս տեսնել աննկարագրելի տեսարան ՝ Սևանա լիճն իր ամբողջ հմայքով: Լեռը կարելի է բարձրանալ նաև ձմռանը, քանի որ շատ բարձր չէ և ձյունածածկ արահետները խնդիրներ չեն առաջացնում:

Արայի լեռ

Արայի լեռան բարձրությունը 2605 մ է, այնառանձնանում է իր յուրօրինակ բուսատեսակներով,  ձորակներով ու կենդանական աշխարհով:

Հատիս լեռ

Հատիս լեռան բարձրությունը 2528 մ է: Այստեղ է գտնվում Շամիրամի բերդի ավերակները: Ըստ ավանդության՝ այստեղ է Արան հանդիպել Շամիրամին:

Թրջկանի ջրվեժ

Թրջկանի ջրվեժը նույնպես մտնում է բնական հուշարձանների ցանկում: Այն գտնվում է Փամբակ գետի ձախակողմյան վտակ՝ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Հայաստանի Ամենաջրառատ ու ամենաբարձր ջրվեժն է 23.5 մ բարձրությամբ:

Քայլարշավները մտավոր ու ֆիզիկական առողջության համար

Անհնար է չգայթակղվել բնության հրաշալի վայրերով և չմասնակցել այս ուղղություններ տանող քայլարշավներին: Սակայն, բացի վայելելուց քայլարշավները նաև օգտակար են մեր առողջության համար, քանի որ՝

  • Նվազեցնում են սրտային հիվանդությունների հավանականությունները և բարելավում են արյան ճնշումը,
  • ձգում են մկանային հյուսվածքներն ու սպորտային տեսք հաղորդում,
  • օգնում են ազատվել սթրեսներից, վախերից ու ավելորդ հուզմունքներից,
  • նպաստում են կալորիաների այրմանը,
  • դարձնում են առավել նպատակասլաց:

Նախատեսվող իրերի ցանկ

Քայլարշավներին մասնակցելու համար անհրաժեշտ է զինվել կարևոր պարագաներով, որոնք պետք կգան ճանապարին:

Ամուր կոշիկներ, որոնք դիմացկուն կլինեն լեռնային կամ դժվար անցանելի վայրերի համար

  • Ուսապարկ. կարճ քայլարշավների համար բավական է ունենալ թեթև ուսապարկ, որի մեջ կարևոր տեղ կզբաղեցնի ջուրը: Երկար քայլարշավների համար նախատեսվում է ունենալ սննդի պաշար և վրան:
  • Եղանակին համապատասխան հանդերձանք, որը կլինի նաև թեթև  և չի հաղորդի առավել ծանրություն:
  • Ջրակայուն բաճկոն, արևային ակնոց, գլխարկ
  • Վրան. պետք է ընտրել ամուր վրան: Եթե քայլարշավը նախատեսվում է ամռանը՝ երեք եղանակների համար նախատեսված վրանը բավական է, իսկ եթե ձմռանն եք պատրաստվում՝ ուշադրություն դարձրեք, որ վրանը ունենա հավելյալ ծածկոց ու դիմանա քամուն, անձրևին ու ձյանը:
  • Անհրաժեշտ է ունենալ նաև կողմնացույց, քարտեզ և GPS-ովհեռախոս:

Քայլարշավները հնարավորություն են տալիս հեռավոր եզերքներ բացահայտել, ձեռքբերել նոր ընկերներ, ծանոթություններ, սուր զգացողություններ, ապրել բնությանից մեզ ժառանգած ամեն մի մասնիկով և անկասկած մնալ առողջ ու տոկուն:

Խորհրդատվության և հրահանգավորման համար կարող եք դիմել  Lost in Armenia արշավական ակումբին։

orer.am

Նմանատիպ գրառումներ