Հայկական շոկոլադի առաջին թանգարանը՝ Աշտարակում

2007-ին հիմնադրված հայկական «Գուրմե-Դուրմե» շոկոլադի ապրանքանիշը 2018-ի հոկտեմբերին Աշտարակում ցուցասրահ-թանգարան է բացել: Այն առաջինն է Հայաստանում, որտեղ այցելուները «գործ ունեն» թե՛ շոկոլադի համի, թե՛ նախապատմության հետ: Banks.am-ի թղթակիցն այցելել է Աշտարակ եւ տեղում ծանոթացել մանրամասներին:

  Ի՞նչ է առաջարկում

««Գուրմե-Դուրմե»-ի ցուցասրահում այցելուն կարող է սեղմել պատին ամրացված կոճակը, եւ աշխատողը ներսից կբերի թարմ շոկոլադ՝ համտեսի համար»,- պատմում է արտադրության համահիմնադիր տնօրեն Դիրան Բաղդադյանը:

Այստեղ կարելի է նաեւ աուդիո տարբերակով լսել շոկոլադի նախապատմությունը եւ ստեղծման փուլերը՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Նախատեսվում է նաեւ ապահովել ֆրանսերեն եւ իտալերեն թարգմանություն:
Մուտքի վճարը մինչեւ 15 տարեկանների համար 400 դրամ է, 15-ից բարձրերի համար՝ 600 դրամ:

  Լայն աշխարհագրություն 
Տարիներ առաջ Ավստրիայից հայրենիք վերադառնալով՝ Դիրան Բաղդադյանը որոշեց եղբոր հետ հիմնադրել այնպիսի արտադրանք, որը նորույթ կմատուցի շուկային:

Մեծացած լինելով փաթեթավորման բիզնես ունեցող ընտանիքում՝ կանգ առան հենց շոկոլադի արտադրության վրա՝ շեշտադրելով նաեւ թեմատիկ փաթեթավորումը:

Կարդալ ավելին` 

Աղբյուր` banks.am

 

Please follow and like us:
0

Похожие посты

Leave a Comment