Ռուս լրագրող. Հայաստանն իսկական կովկասյան հպարտության երկիր է

Ռուս լրագրող եւ Մարդու իրավունքների խորհրդի անդամ Եկատերինա Վինոկուրովան այցելել է Հայաստան եւ զարմացած մնացել, հաղորդում է  Online812-ը:

Երկիրը նրան ցնցել է: Աղջկա խոսքերով, երկիրն այնքան գեղեցիկ է, որ թվում է՝ այն պատճենահանվել է բացիկից: Նրան ցնցել են լեռները, հնագույն վանքերը եւ հին շենքերը:

Վինոկուրովան առանձնահատուկ գեղեցկություն է նկատել մարդկանց մեջ: Նա նշել է, որ Հայաստանն իսկական կովկասյան հպարտության երկիր է։

«Իսկական հպարտություն՝ սա օտարի մեկնաբանություն չէ: Սա «սկսել է ինքդ քեզնից»: Նույնիսկ ինքնաթիռ նստելիս նախ տարեցներին են առաջ թողնում, ապա սկսվում է անհավատալի քաղաքավարությունը, անհավատալի բարեկրթությունը․ այդպես ուղղակի չի լինում: Ես իսկապես ոչ մի այլ երկրում երբեք չեմ տեսել կենցաղային մշակույթի  նման մակարդակ: Կասեմ անկեղծ, քրիստոնյա Հայաստանը մի քանի մռայլ շրջաններով մշակութային առումով մոտ է ինձ: Եվ հատկապես ուրախ եմ, որ ներկա եմ եղել մկրտության՝  մի հինավուրց վանքում», — գրել է լրագրողը:

Աղբյուր` news.am

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ