Սահմանամերձ գյուղերում 2020-ից ամեն ծնվող երեխայի համար 1000 դոլար կտրվի, ևս 100 հազ. դրամ՝ ամսական

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում շատ լավ լուր է հայտնել սահմանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից) գյուղերի բնակիչների համար:

«Այսօր տևական բանակցություններից հետո տեղի և սփյուռքյան խոշոր ձեռնարկատերերի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից
հայկական բոլոր բնակավայրերում ծնելիությունը խթանելուն ուղղված խոշոր ծրագիր սկսելու մտադրության մասին:

Եվ այսպես…

Ծրագիրը նախատեսում է վերջին երեք տարվա սահմանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող) գյուղի գրանցում ունեցող և բնակվող ծնողներից ծնված յուրաքանչյուր նոր ծնված երեխային միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մինչև երեխայի երեք տարին լրանալը ամիսը 100 հազար դրամի տրամադրում:

Ծրագիրը ներառելու է Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող բնակավայրերը:

Վաղվանից սկսում ենք ուսումնասիրել վիճակագրությունը, առկա դրությունը և միտումները:

Ծրագրի մեկնարկը կտրվի 2020թ. գարնանը:

Հավատում ենք, որ այսպիսի մեծ ծրագրի ներդրմամբ հնարավոր կլինի էապես փոխել սահմանապահ բնակավայրերի ժողովրդագրական պատկերը:

Սահմանապահ խոշորացված համայնքների համար նախատեսված մեկ այլ խոշորամասշտաբ ծրագրի մասին՝ հաջորդիվ»,-գրել է Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում:

 

Աղբյուր՝  iravunk.com

Նմանատիպ գրառումներ