GO UP
Image Alt

Toptrip.info

գնել սառնարանային դռներ

Ինչ տեսակի են լինում սառնարանային դռները և ինչի համար են նրանք նախատեսված

Սառնարանային դռները և դրանց օգտագործումը արտադրության մեջ

Պահեստային տարածքներում և սառնարաններում կայուն մշտական ջերմաստիճան ապահովելու համար անհրաժեշտ են սառնարանային դռներ, որոնք հատուկ կառուցվածքի և ֆունկցիոնալության շնորհիվ ապահովում են ոչ միայն անհրաժեշտ ջերմաստիճան, այլև անվտանգություն: 

Ներկայացնենք սառնարանային դռների հիմնական տեսակները՝ փորձելով օգտակար լինել նրանց, ովքեր նպատակ ունեն գնել սառնարանային դռներ:

Սառնարանային դռների տեսակները

Բացովի մեկփեղկանի սառնարանային դռներ, որոնք նախատեսված են միջին և ցածր ջերմաստիճանի խցիկների, կարգավորվող ջերմաստիճանի պայմաններ պահանջող արտադրական և պահեստային տարածքների համար: 

Բացովի երկփեղկանի դռները սառնարանային և սառցարանային խցիկների համար նախատեսված դռներ են՝ ջերմամեկուսիչ հատկություններով, պատրաստվում են պենոպոլիուրեթանի լցոնիչով սենդվիչ պանելներից: 

Optima շարքի սառնարանային դռներ: Այս շարքի դռները եվրոպական մակարդակի մեկփեղկանի սառնարանային դռներ են՝ նախատեսված միջին և ցածր ջերմաստիճանի խցիկների, կարգավորվող ջերմաստիճանային պայմաններ պահանջող արտադրական և պահեստային տարածքների համար: 

Սահող սառնարանային դռներն օգտագործվում են սառնարանային և սառցարանային խցիկների համար՝ ցանկացած ջերմաստիճանի պայմաններում: 

«Optima» շարքի սահող դռներ: Սրանք թեթև, սահող սառնարանային դռներ են՝ հարմարավետ և ֆունկցիոնալ դիզայնով, հարմար ցանկացած տարածքի համար:

Fermatic սահող սառնարանային դռներն օգտագործվում են սառնարանային և սառցարանային խցիկների համար՝ ցանկացած ջերմաստիճանի պայմաններում: 

Լոգարիթմական կրկնակի դռները նախագծված են միջին և ցածր ջերմաստիճանի պալատներում ցանկալի ջերմաստիճանը պահպանելու համար:

Լոգարիթմական հերմետիկ դռները նախատեսված են մրգերի և բանջարեղենի պահեստավորման համար: 

Ճոճանակաձև դռները հարմար են ցանկացած տեխնոլոգիական, արդյունաբերական տարածքների, պահեստների, սառնարանային խցիկների և այլ վայրերի համար:

Տեխնոլոգիական դռներ: Տեխնոլոգիական սառնարանային դռները նախատեսված են տեխնոլոգիական, արդյունաբերական տարածքների, պահեստների, սառնարանային խցիկների, սննդի արտադրության, առևտրի և այլ վայրերի համար:

Այսպիսով, հուսանք տրամադրված ինֆորմացիան օգտակար կլինի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գնել սառանարանային դռներ Երևանում, քանի որ սառնարանային դռներ ներմուծող ու արտադրող ընկերությունների առաջարկներում առկա է նշված տեսականին: