GO UP
Image Alt

Toptrip.info

սառնարանային սարքավորումներ

Ինչպիսի սառնարանային սարքավորումներ են օգտագործվում հյուրատներում

Սառնարանային սարքավորումներն անփոխարինելի են ցանկացած տնտեսության մեջ՝ լինի դա գյուղատնտեսություն, սննդի արդյունաբերություն թե բնակարան, որտեղ ապրում է փոքր ընտանիք:

Ցանկացած հաստատություն, որտեղ կենցաղավարում են և առկա են սննդի պաշարներ, ունի սառնարանների և սառնարանային պահեստների կարիք: Բնակարաններում սովորաբար հարցը լուծվում է պարզ եղանակով՝ ընտանիքը գնում է սառնարան և այնտեղ պահում մի քանի օրվա սնունդ: Սակայն ինչպե՞ս է լուծվում սննդային պաշարների պահպանման հարցը առողջարաններում, սառնարանային խցերհյուրանոցներում ու հյուրատներում, ճամբարներում, որտեղ առկա են սննդի մեծ պաշարներ և որոնք անհրաժեշտ է պահպանել հնարավորինս երկար ժամանակով: Բնականաբար, այստեղ արդեն անհրաժեշտ է օգտագործել հատուկ մասնագիտացված սառնարանային սարքավորումներ ու սառնարանային պահեստներ՝ նախատեսված նշված բնույթի տնտեսությունների համար:

Եվ այսպես, ինչպիսի՞ սառնարանային սարքավորումներ են օգտագործվում հյուրատներում:

Հյուրատնային տնտեսություններում սովորաբար հարկ է լինում պահեստավորել տարբեր տեսակի սննդամթերք, մթերքի յուրաքանչյուր տեսակի համար ապահովել պահպանման առանձնահատուկ պայմաններ: Ըստ այդմ սառնարանային սարքավորումներ հյուրատներում օգտագործվում են մի քանի տեսակի՝ թարմ մսի և մսամթերքի, մրգերի ու բանջարեղենի, խմիչքների, կաթնամթերքի  և այլնի պահպանման համար: Նշված յուրաքանչյուր տեսակի մթերքի դեպքում սառնարանային սարքավորումներն ու պահեստները պետք է կարողանան ապահովել համապատասխան կայուն ջերմաստիճան, ճիշտ օդափոխություն, հերմետիկություն և այլն: Հյուրատների տնտեսության ծավալից կախված՝ այնտեղ  կարող են օգտագործվել սառնարանային խցեր և սառնարանային պահեստներ:

Սառնարանային խցեր: Հյուրատներում օգտագործվող հիմնական սառնարանային սարքավորումները մասնագիտացված սառնարանները կամ խցեր են, որոնցից յուրաքանչյուրում առկա են կոնկրետ մթերքի պահպանման համար նախատեսված հարմարություններ: Օրինակ՝ թարմ մսի սառեցման ու պահպանման համար նախատեսված սառնարանային խցիկներում լինում են համապատասխան կախիչներ, մրգերի ու բանջարեղենի պահպանման համար նախատեսված սառնարաններում՝ դարակաշարեր, խմիչքի պահպանման համար նախատեսված սառնարաններում՝ տարբեր բարձրություն ու խորություն ունեցող խցիկներ և այլն: Սառնարանային խցեր կարելի է ձեռք բերել սառնարանային սարքավորումներ արտադրող ընկերություններից, վերջիններս առաջարկում են ամենաբազմազան մթերքների պահպանման համար նախատեսված մասնագիտացված սառնարաններ ու խցեր:

սառնարանային դռներ

Սառնարանային պահեստներ: Համեմատաբար մեծ հյուրատներն ունենում են նաև սառնարանային պահեստներ: Վերջիններիս համար պահանջվում է լրացուցիչ տարածքի առկայություն և նպատակահարմար է այն դեպքում, երբ նախատեսվում է պահպանել մեծ քանակությամբ մթերք: Սառնարանային պահեստները կառուցվում են հատուկ տեխնոլոգիական չափանիշների պահպանմամբ, այստեղ կարևոր է պահեստի տարածքի հարթությունը, պատերի հաստությունը, սառեցնող սարքավորման և օդափոխման համակարգի ճիշտ տեղակայումը և այլն: Սառնարանային պահեստների կառուցման գործում  կարևոր հանգամանք է համապատասխան սառնարանային դռներ տեղադրելը: Սառնարանային դռները պատասխանատու են պահեստի ջերմաստիճանային ռեժիմի, հերմետիկության պահպանման համար: Գոյություն ունեն հակահրդեհային սառնարանային դռներ, որոնք ոչ միայն կատարում են վերոհիշյալ ֆունկցիաները, այլև ապահովում են սառնարանային պահեստների անվտանգությունը: Հակահրդեհային սառնարանային դռները պաշտպանիչ ծածկույթից բացի ապահովված են լինում նաև ազդանշանային համակարգով, հրդեհի ժամանակ ավտոմատ կերպով փակվելու և այլ անհրաժեշտ գործառույթներով:

Սառնարանային պահեստները սովորաբար նախագծվում և կառուցվում են մասնագիտացված ընկերությունների կողմից: Վերջիններս մանրակրկիտ կերպով հաշվարկում են բոլոր պարամետրերը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, թե ինչ ծավալի և տեսակի մթերքի պահպանման համար է նախատեսված տվյալ սառնարանային պահեստը: