GO UP
Image Alt

Toptrip.info

հյուրատուն սենդվիչ պանելներից

Սենդվիչ վահանակների օգտագործումը տուրիզմի ոլորտում

Կոկիկ, թեթև ու մատչելի սենդվիչ վահանակները թույլ են տալիս կարճ ժամանակամիջոցում կառուցել լիարժեք շինություններ՝ ինչպես մեկ հարկանի, այնպես էլ բազմահարկ:

Սենդվիչ պանելների թեթև քաշի շնորհիվ այդպիսի շինությունների կառուցման համար նույնիսկ պարտադիր պահանջ չէ բարձր հիմքի նախապատրաստումը: Թերևս հենց այս է պատճառը, որ սենդվիչ պանել օգտագործվում է այնպիսի շինությունների կառուցապատման համար, ինչպիսիք են խոշոր պահեստները, ֆերմաները, առևտրի կետերը, արտադրական տարածքները, ավտոսպասարկման կետերը և այլն:

Տուրիզմի ոլորտում նույնպես հանդիպում են շինություններ պատրաստված սենդվիչ-պանելներից: Դրանք հիմնականում քոթեջներ են և հյուրատներ, ժամանցի վայրեր: Սենդվիչ վահանակներով կառուցված հյուրատներն ունեն կոկիկ և հաճելի տեսք, ջերմամեկուսացած և ձայնամեկուսացած են, իդեալական են եղանակային տարբեր պայմանների համար:

սենդվիչ պանել հայաստանում

Տուրիստական օբյեկտների շինարարության համար սենդվիչ պանելներ Հայաստանում օգտագործում են որպես սպորտային օբյեկտների, փակ լողավազանների, տուրիստական ատրակցիոնների, ցուցահանդեսային տաղավարների կառուցապատման շինանյութ: Ընդ որում նշված կառույցները կարող են լինել թե՛ մշտական ու թե՛ ժամանակավոր: Տուրիզմի ոլորտում օբյեկտները սենդվիչ վահանակներով կառուցելը նպատակահարմար է հատկապես այն դեպքում, երբ հարկավոր է ունենալ սեզոնային շինություններ կամ, օրինակ, արագ մոնտաժել որևէ իրադարձության համար նախատեսվող տաղավարներ, ձևավորել տարածքը: Վերջինս իդեալական տարբերակ է փառատոնների, ցուցահադեսների կազմակերպման ժամանակ, քանի որ սենդվիչ վահանակները տալիս են այդ ամենն արագ կազմակերպելու հնարավորություն: Բացի դրանից, միջոցառումների ավարտից հետո կարելի է սենդվիչ վահանակներն ապամոնտաժել և հետագայում օգտագործել այլ առիթներով:

Սենդվիչ վահանակների այսպիսի մեծ պահանջարկից ելնելով էլ այսօր բազմաթիվ են արտադրող ու ներմուծող կազմակերպությունները, որոնցից կարելի է գնել սենդվիչ վահանակ ամենատարբեր տիպի կառույցների իրագործման համար: