
Տաթև Աղաբաբյանը հյուրատուն է կառուցում Դեբետ գյուղում
Գերմանիայից՝ Լոռու մարզ. ՏաթևԱղաբաբյանն արդեն 16 տարի ապրում է Գերմանիայում: 2016թ.-ին Լոռու մարզի Դեբետ գյուղում հող է գնել: Դեբետը անբարեկարգ ներհամայնքային ճանապարհներով գյուղ է, բայց Տաթևը լավատես է գյուղի ապագայի հարցում:
Մեր ժամանակի հերոսը. Տաթև Աղաբաբյան
Գերմանիայից՝ Լոռու մարզ. Տաթև Աղաբաբյանը Դեբետ գյուղում հյուրատուն է կառուցում#ՄերԺամանակներիՀերոսը
Опубликовано Մեր ժամանակների հերոսը Понедельник, 14 октября 2019 г.
«Հյուրատանը մատուցելու եմ գյուղական կենցաղն ու կոլորիտը»,- ասում է գործարարը: Տաթևի խոսքով՝ իր հյուրատան հյուրերը, որպեսզի կարողանան հանգստանալիս գյուղական իրական կյանքով ապրել, պետք է շփվեն գյուղացիների հետ: Դրա համար նա հյուրատունը կառուցում է Դեբետի գյուղամիջյան հրապարակին հարող տարածքում: Ասում է՝ Դեբետ գյուղի օրինակով իր հյուրերին ներկայացնելու է Հայաստանը: Կարդալ ավելին
Տեսանյութի աղբյուր՝ Մեր ժամանակների հերոսը Ֆբ էջ