Թևավորող Տաթևի վանքը

Թևավորող Տաթևի վանքը

Տաթևը Հայաստանի ամենահայտնի վանքերից մեկն է: 7-րդ դարի վերջին բազում սուրբ մասունքներ բերվել են Տաթև և մինչև օրս պահվում են այստեղ: Տաթևում է թաղված հայտնի աստվածաբան ու փիլիսոփա Սուրբ Գրիգոր Տաթևացին/ 1346թ-1411թ/:

Տաթևի վանքի կիրճում դուք կտեսնեք Սատանայի կամուրջը: Սա մի կամուրջ է, որ ստեղծվել է բնության կողմից:

Ավանդության համաձայն վանքը անվանվել է Թադևոս առաքյալի աշակերտ՝ Եվստաթևոսի պատվին: Հայ պատմաբանները գրում են, որ Տաթևի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում և եղել է մի համեստ մատուռ : Ավելի ուշ վանքը դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստ: Կա նաև գրավոր ապացույց, որը պատմում է վանքի ծագման մասին, ըստ որի վանքի հիմնադիրները եղել են իշխան Աշոտը, ինչպես նաև նրա կին Շուշանը , Գրիգոր Սուփանը, Գեղարքունիքի իշխան Ձագիկը: Այս մարդկանց դիմաքանդակները տեղադրված են վանքի արևելյան ճակատային մասում:

10-րդ դարում Տաթևն ուներ 1000 մարդ կազմող բնակչություն և վերջինիս կազմի մեջ մտնում էին մի քանի գյուղեր: Այս ժամանակաշրջանում է հիմնադրվել նաև վանքի դպրոցը, որտեղ ուսուցանում էին հումանիտար առականեր և վայելչագրություն: Հովնան Որոտնեցին /1315-1388թթ/ և Գրիգոր Տաթևացին /1346-1411թթ/ մեծ դեր են խաղացել Տաթևում հումանիտար գիտությունների և մանրանկարչության զարգացման գործում: 13-րդ դարում Տաթևի ենթակայության տակ էին մտնում շուրջ 680գյուղեր: 14-15րդ դարերում Տաթևը դարձավ հայկական գիտության և մշակույթի կենտրոններից մեկը:

1931թ.-ի երկրաշարժի ժամանակ վանքը խոշոր վնասներ է կրել: Ավերվել է Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու գմբեթը և Զանգակատունը: Վերջին տարիներին Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին վերականգնվել է ,բայց Զանգակատունը մինչև օրս քանդված է:

Տաթևի առասպելը

Կան շատ առասպելներ, որոնք տարբեր կերպ են բացատրում Տաթև բառը: Ամենահայտնին պատմում է այն մասին , որ վանքը կառուցող վարպետը դիմել է իր օգնականին, որպեսզի նա 2 տաշեղներ բերի:

Վարպետը դրանք մոտեցրել է իր շուրթերին և շշնջացել. «Թող Սուրբ Հոգին ինձ թևեր տա»: Հայերեն հնչում է այսպես. «Տա թև»:

Վարպետի թիկունքին անսպասելիորեն թևեր են աճել: Սուրբ Հոգին լսել է նրան և կատարել խնդրանքը: Վարպետը թռել է, իսկ լեգենդը՝ մնացել…

Ահա այսպիսին է Տաթևի վանքը՝ իր լեգենդով, գեղատեսիլ ու անկրկնելի բնությամբ, հնամենի պատմությամբ և շատ-շատ այլ բաներով, որոնց կարելի է ծանոթանալ՝ այս արտասովոր վայրը այցելելով:

Որտե՞ղ է գտնում Տաթևի վանքը

Վանքը տեղակայված է Հայաստանի հարավ-արևելքում՝ Սյունիքում, ոչ հեռու Գորիս քաղաքից : Վանքի հեռավորությունը Երևանից 280 կիլոմետր է:

Ինչպե՞ս կարելի է հասնել Տաթևի վանական համալիր

Տաթևի վանական համալիր կարելի է հասնել աշխարհի ամենաերկար ճոպանուղու միջոցով, որի երկարությունը համարյա 6 կիլոմետր է: Դու ճախրում ես բնության գեղեցկության վրայով, և քո մարմինը մեծ բավականություն է ստանում այն բանից, որ դու գտնվում ես ադպիսի գեղեցկության մեջ:

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն