Յոթ սարն այն կողմ՝ «Թաթոյանների ջրաղացի մոտ»

Tatoyan's-guest-house

Մինչ կներկայացնեմ մեր նոր պատմությունը, առաջարկում եմ ծանոթանալ մեր նախորդ գրառումներին ևս՝

Կալավան՝ փոքր գյուղի մեծ հրաշքը

Ի՞նչ կհասցնեք տեսնել Գյումրիում 5 ժամվա ընթացքում

Դրախտիկ կամ 21 հրեշտակների առեղծվածը

Ռաֆթինգը Հայաստանում կամ երբ սանձում ես Դեբետը

Հայկական ճամբար կամ «Սևանի հակառակ կողմը»

«Երևան Զիփլայն Էյրլայնս». վախի, վայելքի ու զարմանքի 60 վայրկյան

Լեռնանիստ.  Ձմեռային տուրիզմի նոր կենտրոն Հայաստանում

Վայոց Ձորի գանձերը կամ «հայկական Տանզանիա»

 

 Մեր նոր  «բացահայտումը»

Լսել էի, որ Սևանա լճի ափին՝ ինչ որ մի տեղ, գործում է դեռ 19-րդ դարում կառուցված ջրաղաց, ինչպես նաև կից կառուցվել է հյուրատուն։

Համցանցային որոնումների արդյունքում գտա հյուրատան ֆեյսբուքյան էջը և կայքը:

Երբ ներկայացրեցի մեր նախաձեռնության մասին, ինձ առաջարկեցին մինչ գյուղ մեկնելը նախնական հանդիպում կազմակերպել։

 

Սամվել Թաթոյան

Եվ ահա 2018 թվականի տարեմուտին Երևանում հանդիպեցինք Թաթոյանների ազգատոհմի ներկայացուցիչ՝ ֆրանսիաբնակ Սամվել Թաթոյանի հետ։

Սամվել Թաթոյան

Նա այժմ բնակվում է Ֆրանսիայում, բայց  չի կտրվում իր անցյալից ու արմատներից՝ ամեն կերպ փորձելով օգտակար լինել հայրենիքին և պապենական գյուղին։

Մեր զրույցի ընթացքում նա մի փոքր պատմեց իրենց ազգատոհմի, ջրաղացի ու հյուրատուն կառուցելու գաղափարի մասին, ապա և առաջարկեց մեկնել Ներքին Գետաշեն՝ անձամբ տեղում ամեն բան տեսնելու և զգալու համար։

 

Թաթոյանների ընտանիքը

Այդպես էլ վարվեցինք, բայց այնտեղ մեկնեցինք ավելի ուշ՝ ամռան առաջին օրը։

au-moulin-tatoyan

Տեղում մեզ դիմավորեցին Արատշես և Մեժլում եղբայրները, քիչ ավելի ուշ մեզ միացավ նաև ընտանիքի հայրը՝ Աշոտ Թաթոյանը։

Նա էլ մեզ պատմեց իրենց գյուղի, ավանդույթների և ջրաղացի կառուցման ու վերակառուցման մասին։

 

Ներքին Գետաշեն գյուղը

Ներքին Գետաշեն գյուղը Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի ամենամեծ գյուղերից է, գտնվում է Արգիճի գետի ափին` Սևանա լճից ոչ հեռու։ Հին անվանումը՝ Կոթ։

Ներքին Գետաշեն գյուղը

Միջին դարերում, Կոթը հանդիսացել է Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Քաղաքեը 9-10-րդ դարերում առևտրական կարևոր հանգույց էր Դվին-Պարտավ քարավանային ճանապարհի վրա։

Ժամանակակից գյուղը հիմնադրվել 1828-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի Թոփրախկալա գյուղից, ինչպես նաև Մուշից գաղթած հայերի կողմից։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ,  իհարկե որքան էլ ցավալի է՝ արտագնա աշխատանքով։

 

Կոթաավանք

Գյուղը և նրա շրջակայքը հարուստ են հնություններով։ Գյուղի կենտրոնում գտնվում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ (19 դ.) և Սբ. Վարդան (9-10 դդ.) եկեղեցիները, Սբ. Ամենափրկիչ մատուռը (12-13 դդ.)։

Գյուղի արևմտյան կողմում` բլրի վրա, գտնվում են նշանավոր Կոթավանքը կամ Կոթի Սբ. Աստվածածին եկեղեցին (9 դ.) և բազմաթիվ խաչքարեր։

Թվարկված եկեղեցիներից մենք այցելեցինք միայն Սբ․ Աստավծածին եկեղեցին, որը բոլորին վերջերս է վերանորոգվել։

Կոթաավանք

 

Խաչեր

Գյուղի մոտ կա նաև ընդարձակ դամբարանադաշտ, միջնադարյան գյուղատեղի, որը տեղաբնակաները կոչում են «Խաչեր»։ Որոշ խաչքարեր թվագրվում են 5-րդ դարին։Խաչեր

 

Արգիճի գետ

Արգիճի գետը սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից` 2600 մ բարձրությունից։ Երկարությունը 51 կմ է։ Այն Սևանա լիճը  թափվող 28 գետերից ամենամեծն է։

Արգիճի գետ

Վարարում է ապրիլ-հունիսին։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։

Աշոտ պապի խոսքով՝ խորհրդային տարիներին գետը շատ վարար և լայն է եղել, բայց հետագայում ՀԷԿ-երի կառուցման հետևանքով այն բավական նվաղել է․․․

 

Թաթոյանների պապենական ջրաղացը

Ու հենց Արգիճի գետի ափին էլ Թաթոյան գերդաստանի ներկայացուցիչները կառուցել են ջրաղացը, երբ Ալաշկերտից գաղթելուց հետո՝ 1829-ին, հաստատվել են Գետաշենի տարածքում։

Թաթոյանների Պապենական ջրաղացը

Ջրաղացը հաջողությամբ գործել է մեկուկես դարից ավելի, ծառայել է նաև արցախյան ազատամարտի տարիներին։

Մեժլումը մեզ պատմեց, որ արցախյան պատերազմի տարներին, շրջափակաման և տնտեսական ճգնաժամի պայմաններում, մարդիկ հերթ էին կանգնում ցորեն աղալու և ձավար ու հաճար ծեծելու համար։

Ջրաղաց Ներքին Գետաշեն գյուղում

Այդ շրջանում ջրաղացը շատերի համար ծառայել է որպես հացի ու հույսի աղբյուր։ Ի դեպ՝ մեր այցի ժամանակ համագյուղացիները հաճար էին բերել։

ՋրաղացՇատ հետաքրիր արարողակարգ էր։ 21-րդ  դարի գերժամանակակաից տեխնոլոգիական լուծումների ֆոնին այս մեխանիզմը շատ խորհրդավոր է թվում։

Հաճար

Պատկերն ավելի հեքիաթային դարձավ, երբ այդ գործընթացն ուղեկցվեց դուդուկի երաժշտության հնչյունների ներքո։

 

 «Թաթոյանների ջրաղացի մոտ» հյուրատունը

Տարիներ շարունակ ջրաղացը եղել է տեղաբնակների համար հավքատեղի, իսկ օտարականների համար իջևանատեղի։ Եվ հենց այդ փաստն էլ միտք է տվել ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ հանգստի և գիշերակացի համար։

Ջրաղաց-հյուրատուն

Բնության, մարդկանց, ջրաղացի, հյուրատան ու գետի պատկերները միախառնվելով հեքիաթի տպավորություն են ստեղծում, որտեղ դու որպես ճամփորդ  տեղի իշխանների շռայլ բարեհաճության ես արժանանում։«Թաթոյանների ջրաղացի մոտ» հյուրատուն

Հյուրատան գաղափարը ծնվել էր դեռ մի քանի տարի առաջ, բայց հնարավոր եղավ իրագործել միայն 2016 թվականին։ Այժմ հյուրատունն ունի 7 հարամարավետ ու կոլորիտային սենյակներ։

 «Թաթոյանների ջրաղացի մոտ» հյուրատունը

Հյուրատան հետ համագործակցում են մի քանի տուրօպերատորներ։ Հյուրերի մեծ մասը եվրոպական երկրներից են․ ակտիվանում է նաև ԱՊՀ երկրների հատվածը։

 

Մեծ հայկական հրաշքի փոքր նշույլները

Այս նախաձեռնության հաջող ընթացքի արդյունքում Թաթոյան եղբայրներն այլևս չեն մեկնում արտագնա աշխատանքի, ինչպես դա անում են բազմաթիվ համագյուղացիներ։ Այլ նրանք տեղում են փորձում իրենց հանապազօրյա հացը վաստակել՝ առանց օտարության մեջ և ընտանիքներից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա բնակվելու։

Հյուրատուն Ներքին Գետաշեն գյուղում

Ավելին՝ այժմ իրենք են ընդունում օտարերկրացիներին։

Մեր այցի ժամանակ պատահական զբոսաշրջիկներ եկան Իտալիայից, ովքեր մեքենայով ճանապարհորդում էին Հայաստանի գողտրիկ անկյուններում։

Իտալացի զբոսաշրջիկները ապշած էին, երբ լսեցին հյուրատան պայամանների մատչելիության, ապա նաև արդեն պատրաստ ընթրիքին միանալու հրավերի մասին։

 

 Ի՞նչ է կարելի անել «Թաթոյանների ջրաղացի մոտ» և շրջակայքում։

Իմիջայլոց տեղում կարելի է հետաքրքիր տուրերից օգտվել, ինչպես օրինակ՝

  • Քայլարշավ դեպի Արմաղան լեռը, որտեղ 150 մ տրամագծով գեղեցիկ խառնարան կա,
  • Ձիերով զբոսանք տարածաշրջանի գեղեցիկ վայրերում, որը առաջարկում է  ԱՍՊ հեծյալ ակումբի կողմից,
  • ​Զբոսանք ազգային արգելոց անտառում,
  • Այց պատմամշակութային հուշարձաններ,
  • Հանգիստ Սևանա լճի ափին,
  • Խոհարարական վարպետաց դասեր։

Թաթոյանների հետ կապ հաստատելու համար կարող եք գրել Ֆեյսբուքյան էջին, ինչպես նաև սենյակներ ամրագրելու կամ տարածքում տուրեր կազմակերպելու համար իրենց թույլտվությամբ տեղադրում եմ հեռախոսահամար, որը կցված է նաև WhatsApp , Viber հավելվածներին՝

+374 94 544 146

 

Հյուրասիրություն

Թաթոյանների հյուրատանը մենք զգում էինք ինչպես մեր տանը, անկեղծ․ Նման պարզություն, հյուրասիրության, բարության ամեն տեղ չէ, որ կհանդիպես։

Մեզ օրվա վերջում հրավիրեցին ընթրիքի:

Խորոված

Արտաշեսը ձկան խորոված էր պատրաստել, իմիջայլոց՝ նա այս տարի մասնակցելու է փառատոնի՝ ներկայացնելով իր յուրահատուկ խոհարարական վարպետությունը։

Ձկան խորոված

Ինչպե՞ս է  լինում է հայկական ավանդական սեղանների շուրջ՝  կենացներ, հումոր, լիաթոք ծիծաղ ու անկեղծ բարեմաղթանքներ, և տվյալ դեպքում այդ ամենին լայն բացված աչքերով հետևող և ակտիվորեն մասնակացող իտալացի զբոսաշրջիկներ։

 

Հայկական տուրիզմի գլխավոր գաղտնիքը

Սեղանի շուրջ, երբ իտալացի հյուրերի հետ զրուցում էինք Հայաստաանի զբոսաշրջային գրավչությունների մասին, փաստեցինք, որ ի թիվս պատմամշակութային կոթողների ու բնական տեսարժան վայրերի՝ մեր մեծագույն արժեքն է ՄԱՐԴԸ՝ հայ մարդը՝ իր պարզությանբ, հյուրասիրությամբ ու ջերմությամբ։

Թաթոյանների հյուրատուն

Տարիներ առաջ մի այսպիսի միտք լսեցի ․ «Կգա ժամանակ, որ զբոսաշրջիկները կժամանեն Հայաստան ՄԱՐԴ տեսնելու համար»։

Այդ ժամանակն արդեն եկել է։

Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը և կատարելագործամանը զուգահեռ, մենք պետք ջանանք պահպանել մեր ամենաթանկը, ամենակարևորն ու պահանջվածը՝ մեր չկոտրված, վերածնված, պայքարած, մշտապես արարող, հավատացող, վերջին հացի կտորը օտարի հետ բաժնեկցող տեսակը։

Սա այն է, ինչը շատ դժվար է այսօր գտնել կլասիկ տուր փաթեթներում և ընդհանրապես աշխարհում։

 

Ի սրտե․․․

Թաթոյաննե՜ր, շնորհակալություն, որ ձեր կենսակերպով ստիպեցիք մեզ հուզվել ու միևնույն ժամանակ «Փարսադանենց Մուրադի հայացքն» ընդունել :

Թաթոյան եղբայրների հետ

Իմ ու իմ ընտանիքի անունից անչափ շնորհակալ ենք, որ մեկ օրվա ընթացքում այդքան ջերմ ու անկրկնելի պահեր ապրեցինք։ Դուք աղ ու լույս եք այդ տարածքի համար։ Մնացե՛ք այդպիսին։

 

Որպես վերջաբան

Ամեն անգամ նման նախաձեռնությունների և հաջողության պատմություններ հանդիպելով՝ ևս մեկ անգամ համոզվում եմ, որ մեր տնտեսական հաջողությունների բանալին գտնվում է մեզանից յուրաքանչյուրի ձեռքում ՝ հույսի, հմտությունների, նախաձեռնողականության և պայքարի տեսքով։

Եվ այդ ամենի իրացման արդյունքում մենք իսկապես կարող ենք հատել անհնարինի սահմանը․․․

 

Թաթոյանների Ջրաղացի մոտից՝

Կարապետյաններ 😉

 

Դեպի Պատմական Եղեգիս

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ