GO UP
Image Alt

Toptrip.info

Կիրանց

Կիրանց, սարեր ու սեր կամ Խենթերի ժամանակը

Վերջերս առիթ ունեցա Տավուշի մարզի Կիրանց գյուղում ներկա գտնվել Կիրանցի խոսող արահետներով յուրահատուկ համայնքային միջոցառմանը։
Միջոցառման կազմակերպիչն էր «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանակներում Երևանից Տավուշի մարզի Կիրանց  գյուղ տեղափոխված և տեղի դպրոցում որպես ուսուցչուհի աշխատող, իմ լավ ընկեր  Տատյանա Ռոստոմյանը։
Միջոցառման նպատակն էր ավելի ճանաչելի դարձնել Կիրանցի անտառները ու լեռները` որպես արշավային և պատմամշակութային մեծ արժեք կրող վայրեր, ինչպես նաև խթանել արկածային տուրիզմի զարգացմանը։ 

Միջոցառման օրակարգը բավական հագեցած էր՝

  • Կիրանցի «բրենդի» ներկայացում, և հնարավորություն նաև համտեսել հենց գյուղացիների պատրաստած ուտեստները։

  • Երեխաների և գյուղի երիտասարդների գեղանկարների և լուսանկարների ներկայացմամբ փոքրիկ ցուցահանդես։ Երեխաները իրենց ստեղծած արվեստով պատմեցին Հին Կունեն բնակավայրի պատմության և ներկայիս գյուղի ակտիվ կյանքի մասին։

  • Համերգային մաս՝ գյուղի կենտրոնական հատվածում։ Ելույթ ունենացան Արև Մախսուդյանը, Դավիթ Միրզոյանը։

  • Գեղարվեստական մասի ավարտից հետո ուղևորվեցինք միջնադարյան արահետներով գարնանային գույներով լցված բնության մեջ դեպի առաջին մշակութային կանգառը՝ Առաքելոց վանքը։

  • Որով ազադարարվեց աշակերտների պատրաստած ուղեցույցերով գծանշված արահետների բացումը։

  • Ողջ ուղևորությունը իրականացվեց արտաճանապարհային մեքենաներով։ Այս ձևաչափը հնարավորություն տվեց  ավելի լավ տեսնել Տավուշի գեղեցկությունը և զգալ միջնադարի շունչը։

  • Միջոցառումն ամփոփվեց  անտառային մի գողտրիկ հատվածում, կիթառի երաժշտության և բնության ձայների ներքո կազմակերպված հացկերույթով։

Որը հրաշալի հնարավորություն էր նոր ծանոթությունների, օրվա տպավորություններով կիսվելու ու ինքդ քեզ հետ հաջողված օրն ամփոփելու համար։

Այս ողջ թոհ ու բոհի մեջ, երբ մի պահ առիթ ունեցա զրուցել Տատյանայի հետ, հարցրեցի, թե ինչպե՞ս նա հայտնվեց այստեղ, երբ Երևանում շրջապատված էր բազմաթիվ ընկերներով ու մտերիմներով, զբաղվում էր իր սիրած գործով։

Նա պատսխանեց․

«2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմից հետո ստեղծված անելանելիության վիճակն ինձ բերեց այն որոշմանը, որ պետք է տեղափոխվեմ սահմանամերձ գյուղ և հզորացնեմ այն»։

Մոտավորապես նույն պատասխանը լսեցի նաև Երևանից Լոռու մարզի Լորուտ գյուղ  տեղափոխված և որպես անգլերենի ուսուցչուհի աշխատող Անի Կարապետյանից։

Բոլոր մտքերս, տպավորություններս ու զգացողություններս  նման «խենթ» երիտասարդների որոշման ու ներկա կենսակերպի մասին ամփոփվում են  աստվածաշնչյան այս խոսքում.
«Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը դնե իր բարեկամների համար»։
(Հովհ. 15։13)
Գոռ Կարապետյան