GO UP
Image Alt

Toptrip.info

Աջակցություն զբոսաշրջության ոլորտին առնչվող տնտեսվարողներին

? Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը։

Շահառու կարող են դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնք՝
✅ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը
✅միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող
✅2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝
?Կացության կազմակերպում
?Հանրային սննդի կազմակերպում
?Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ
?Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ։

ℹ️ Սույն որոշմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում, ժամանակահատվածը ընդգրկում է 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտե