TopTrip ճամփորդական բլոգը FeedSpot-ի թոփ 15-ում

Մեր Toptrip.info հայկական ճամփորդական բլոգը հայտնվել է FeedSpot հարթակի լավագույն 15 հայկական էջերի ցանկում, ընդ որում՝ առաջին հնգյակում (ընդ որում 2-րդ հորիզոնականում 😀 )։

Top Trip-ը եռալեզու բլոգ է Հայաստանի մասին, ինչպես նաև հետագայում գրառումներ ու անդրադարձներ կլինեն նաև այլ երկրների մասին։

Այն զուտ ընտանեկան նախաձեռնություն է, որի նպատակը Հայաստանի տեսարժան վայրերը ներկայացնելն ու ավելի ճանաչելի դարձնելն է։

Նախագիծն իրագործվում է Գոռ և Սոնա Կարապետյանների անձնական միջոցների շնորհիվ։

Կայքում տեղ են գտնում ինչպես ընդհանուր տեղեկատվական նյութեր, այնպես էլ մեր ու մեր գործընկերների գրառումները։

Ահա, թե ինչ է գրում FeedSpot-ը TopTrip-ի մասին

Top Trip-ը մի հարթակ է, որտեղ եռալեզու նյութեր են տեղադրվում Հայաստանի տեսարժան վայրերի, հանգստյան գոտիների և զվարճանքի վայրերի մասին։

Կայքում տեղադրվում է միջինում 3 հոդված։

Հետևեք մեզ և դարձեք մեր խենթ արկածների մի մասը։

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ