Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդ. համալիրն ու թանգարանը

 

1915-ից 1922 թթ  Օսմանյան կայսրությունում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար, Երևանում կառուցվեց հրեական «Յադ վաշեմի» /Հոլոքոսի թանգարանի/ նման թանգարանային համալիրը:

Նախագիծն արվել է ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սաշուր Քալաշյանի և նկարիչ Հովհաննես Խաչատրյանի կողմից:

Երկհարկանի ցուցահանդեսային տարածությունը գտնվում է բլրի վրա, որպեսզի ուշադրությունը չշեղի ավելի բարձունքում գտնվող հուշարձանից: Այստեղից դուք կտեսնեք ամբողջ քաղաքը, ինչպես նաև ձեր առջև հեռվում կբացվի վեհասքանչ Արարատը:

Հազարավոր կյանքեր կործանած և բազմաթիվ ճակատագրերի վրա խաչ քաշած սարսափելի պատմական իրադարձության մասին պատմում են լուսանկարների, փաստաթղթերի, թերթերի լրահաղորդումների, ֆիլմերի միջոցով:

Թանգարանից  ձգվում է լայն արահետ՝ շրջապատված  պատերով, որի երկարությունը 100 մետր է: Պատի վրա փորագրված են ջարդերի ենթարկված քաղաքների և գյուղերի  անունները: Պատը տանում է դեպի հուշահամալիր, որը կառուցվել է 1967թվականին:

Այն կազմված է 40 մետր բարձրություն ունեցող սյունից, որի կողքին շրջանագծով դասվարված 12 բազալտե քարեր են: Քարերը թեքված են, որպեսզի պահպանեն հավերժական կրակը: 12 թեքված սալերը իրենցից ներկայացնում են  Արևմտյան Հայստանի 12 նահանգները:

Ծիծեռնակաբերդի տարածքում Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։

Հուշահամալիրը գտնվում է Ծիծեռնակաբերդ բլրի վրա: Որտեղից դուք կարող եք հասնել պուրակի վերջը, ուր գտնվուն են Հաւշակոթողը և թանգարանը:

Երևանում կառուցված Ցեղասպանության համալիրը կենդանի պատմություն է, որը պատմում է 20-րդ դարում կես միլլիոն հայերի կյանք տարած առաջին ցեղասպանության մասին: Որոշ ինքնատիպ ճարտարապետական և քանդակագործական աշխատանքներ գտնվում են մեծ պուրակի բլրի վրա: Այստեղ կան նաև արվեստի և հասարակական այլ համալիրներ:

Բուն Ցեղասպանության  Համալիրը բաղկացած է ստորգետնյա թանգարանից, ուր պահպանվում են գրադարանային և արխիվային նյութեր: Առանցքային ուղին, որ տանում է դեպի կենտրոնական կոթող, զուգահեռ գնում է 100 մետր երկարությամբ պատին:

90-ականների սկզբին այստեղ տեղադրվել են խաչքարեր՝ այն հայերի հիշատակին, ովքեր 1980-ականներին սպանվեցին ադրբեջանական Սումգաիթ,Կիրովաբադ և Բաքու քաղաքներում: Կենտրոնական հուշակոթողը կազմված է շրջանաձև կառույցից, որը պահպանում  է Հավերժական կրակը:

Կարծես մեր առջև հուշակոթող-սրբատեղի է: Հիշատակի դահլիճը բազալտե 12 թեքադիր մույթերով պարփակված տարածություն է. կենտրոնում՝ զոհերի հիշատակի Հավերժական կրակը։ Այս պատերի ձևը հիշեցնում է հայկական ավանդական խաչքարերը:

Եթե դուք Երևանում եք, ապա այս թանգարան պետք է այցելեք առաջին հերթին:Սա վերաբերում է նույնիսկ նրանց, ովքեր չեն սիրում շրջել թանգարաններով: Տարվա յուրաքանչյուր եղանակին գտեք ժամանակ և անցեք ոչ միայն այս գեղատեսիլ, խաղաղությամբ և հանգստությամբ լցված պուրակով, այլև խորասուզվեք անցյալի մեջ,որը միշտ մեզ հետ է…

Այստեղից ոչ ոք չի հեռանում առանց ներքին ապրումների: Այս վայրը ստիպում է յուրաքանչյուրին  մտածել մարդկային միջամտության և այն մասին, որ բոլորս էլ մեզնից հետո այս աշխարհում թողնում ենք մեր հետքեր՝ արարքները…

 

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն