GO UP
Image Alt

Toptrip.info

Տուրիզմը COVID-ի ժամանակ․․․

Ինձ համար էլ էր շատ խորհրդավոր, թե ի՞նչպես է զարգանալու, ներքին տուրիզմում ո՞ր ուղղություններն ու հետաքրքրություններն են առաջ մղվելու։ Ասեմ, դեռևս շատ բան չգիտեմ, և շատ տվյալներ էլ չկան, բայց իմ ակտիվ հետազոտությունը հետևյալն է ցույց տալիս։

✅ Շատ ակտիվ, անսպասելի ակտիվ ընդլայնվել է ներքին զբոսաշրջությունը։ Գրեթե ամեն շաբաթ վերջին ամիսներին այցելել եմ տարբեր ուղղություններով, զրուցել բիզնեսների տերերի, վարորդների, տեղացիների հետ։ Շաբաթ կիրակի օրերին հիմնական զբոսաշրջայի ուղղություններում ասեղ գցելու տեղ չկա։

✅ Զբոսաշրջության կենտրոնը այլևս Երևանը չի, այլ կերպ ասած, լուրջ ապակենտրոնացման գործընթաց է և միջմարզային, մայրաքաղաք-մարզային, բնակավայր-բնություն/պատմամշակութային կոթողներ ուղղություններն են առաջնայինը։

✅ Սնունդը հիմնականում կազմակերպվում է ինքնուրույն, պիկնիկների, տեղում խորովածների միջոցով։

✅ Զբոսաշրջային կազմակերպությունները ոչ մի մաս չունեն այս հոսքից, քանի որ ձեռքները մեկնած սպասում են, որ պետությունը պետք է իրենց փրկի։ Սակայն, ոչ ոք չի մտածում, որ այս հոսքերն ընդհանրապես ինքնահոս են, ոչ ոք նրանց չի կառավարում, գրեթե ոչ մի ծառայություն չի առաջարկում, բացի այն ամենից ինչ մենք գիտենք և խիստ ֆիքսված է տվյալ վայրում։

✅ Պետությունը վստահ եմ, որ տեղյակ էլ չէ, թե ի՞նչ է կատարվում և ինչ թվերի հետ գործ ունենք։

✅ Բնավ չեմ խոսում սնկի նման աճող տեղական «արշավային» կազմակերպված միջոցառումների մասին, որոնք թեև ավելի շատ սովետական ժամանակների էքսկուրսիաններն են իրենցից ներկայացնում։

✅ Պահանջմունքների առումով դեռ ամեն ինչ անհայտ է, մենք չգիտենք թե ի՞նչպիսի ծառայություններ, զվարճանքի միջոցառումներ կարելի է առաջարկել տարբեր պիկնիկային վայրերում հավաքված խմբերի։ Կան մարդկանց խմբերի կուտակումներ և բնականաբար նրանց կարելի/պետք է առաջարկել զբաղմունքներ։ Սա մի ամբողջ ենթակառուցվածքների համակարգի զարգացման մասին կարող է խոսք գնալ։

✅ Շատ ավելի մեծ հնարավորություններ կան այս պահին, քան մենք գիտակցում ենք, պարզապես օպորտունիստ լինելուց և հարմարավետ գրասենյակից դուրս գալ է պետք, հետազոտել, զարգացնել, առաջարկել։

Գևորգ Բաբայան