Վանաձորցի վարորդները ստեղծել են 100 մետր երկարությամբ տոնածառ

vanadzori-tonacar

Դեկտեմբերի 26-ին «Վանաձորի վարորդների ակումբը» նշում էր կազմավորման 1 տարին: Խմբի վարորդները որոշել էին ծննդյան օրը նշել յուրահատուկ ձեւով: 60-ից ավելի վարորդներ հավաքվել ու մեքենաներով տոնածառ են ստեղծել:

vanadzorՄի քանի ժամ շարունակ Հայքի հրապարակում վարորդները հանդես եկան նաեւ ցուցադրական ելույթներով: Реклама 28 Երեւանից հետո Վանաձորը երկրորդ քաղաքն էր, որ հանդես եկավ նման նախաձեռնությամբ.

«Երեւանում անցած տարի նմանատիպ միջոցառում կատարվել էր, եւ մենք էլ որոշեցինք հետ չմնալ, եւ հաշվի առանք նաեւ այն, որ Վանաձորը հռչակվել է երիտասարդական մայրաքաղաք, մենք որոշեցինք մեծ միջոցառում կազմակերպել, դրանով փոխել եւ՛ Վանաձորի միջոցառումների շունչը, եւ՛ նաեւ մի նոր խոսք ասել միջոցառումների կազմակերպման մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ակումբի հիմնադիր Անդրանիկ Հովհաննիսյանն ու խոսեց խմբի ստեղծման գաղափարի մասին.

vanadzor-tonacar

«Խմբի ստեղծման առիթը հանդիսացավ երեւանյան խմբի միջոցառումներին մասնակցելու խնդիրը: Քանի որ անընդհատ հնարավոր չէր լինում գնալ Երեւան եւ մասնակցել այնտեղ կազմակերպվող միջոցառումներին, մենք որոշեցինք Վանաձորի վարորդների համար ստեղծել առանձին խումբ, համախմբվել, դառնալ ավելի հզոր եւ ավելի մեծ ներդրում ունենալ քաղաքի գործունեությանը, հատկապես մեքենաների անվտանգության եւ դրանց հետ կապված խնդիրների լուծմանը»:

Մեկ տարվա ընթացքում, խմբի շնորհիվ ոչ միայն բազմաթիվ վարորդներ են կարողացել իրենց մեքենաների հետ կապված խնդիրներին լուծում տալ, այլեւ քաղաքի երթեւեկությանը վերաբերով մի շարք հարցեր են կարգավորվել. «Տարին ամփոփում ենք բավականին արդյունավետ:

Տարվա ընթացքում ունեցել ենք մեծ թվով մասսայական միջոցառումներ, ակցիաներ, վեր են բարձրացվել մեծ խնդիրներ, որոնց ուշադրության կենտրոնում ենք պահել, թե՛ փողոցների, թե՛ շրջանաձեւ երթեւեկության, թե՛ նշանների հետ կապված, լուսացույցների հետ կապված մի շարք հարցեր:

Այս ամենը հնարավորություն է տրվել որոշակի արդյունքների հասնել նաեւ քաղաքային ու մարզային իշխանությունների շնորհիվ»: Տոնածառի կազմավորման գործում իրենց ներդնումն ունեին նաեւ կին վարորդները:

«Կին վարորդների ակումբի» անդամ Նաիրա Ներսիսյանն ասում է, որ ի տարբերություն նախորդ տարիների, այսօր կանայք համեմատաբար ավելի ակտիվ մասնակցություն են ունենում միջոցառումներում. «Կանայք ներգրավվեցին, բայց ոչ ամբողջությամբ, քանի որ, թերեւս, կա ամաչելու կամ մենթալիտետի խնդիր: Թեկուզ եւ վարում են, բայց նման միջոցառումներին քիչ են մասնակցում:

vanadzori-tonacar

Խմբում փորձում ենք, թե՛ կին, եւ՛ թե տղամարդ վարորդներին կարգապահություն սովորեցնենք, լինում է ստացվում է, լինում է՝ ոչ: Նաեւ այդ կարգապահությունն է այս մարդկանց այստեղ համախմբել: Նախկինում կանայք ավելի քիչ էին մասնակցում, բայց հիմա մեզ տեսնելով ավելի ոգեշնչվում են:

Մեր խումբն իր ակտիվությամբ քաղաքում ֆեյսբուքյան այն հարթակն է դարձել, որ մասնակիցները ցանկացած հարցի մասին, անկախ վարորդական ուղղվածությունից, ուզում են այդտեղի մարդկանց կարծիքը լսեն, լուծում ստանան»: Իսկ այսօր տոնական օրը եզրափակվեց հրավառությամբ:

Աղբյուրը՝ Առավոտ.am

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ