Վերելք Արմաղան լեռ՝ իմ առաջին քննությունը սարերում

Վերելք դեպի արմաղան

Լեռան բարձրությունը 2829 մ է։

Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 1,5 մ խորությամբ փոքր լիճ։

Արմաղան լիճ

Գագաթին նաև մի փոքրիկ մատուռ կա, որ կառուցվել է 2009թ․-ի ՝ հին մատուռի տեղում, կոչվում է Սբ․ Հովհաննես։

Արմաղան եկեղեցի

Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է, Վերին Գետաշեն համայնքի տարածքում, Մարտունուց 20 կմ հեռավորության վրա։

Վերելք Արմաղան Լեռը ՝ հաճելի փորձություն

Արշավ դեպի ԱրմաղանԱռաջին հայացքից անհաղթահարելի է թվում սկսնակի համար, բայց եթե նախապատրաստված ես, ու քեզ ճիշտ հրահագավորել են, խումբն էլ կարգապահ է, ապա նախնական ֆիզիկական ծանրաբեռնվածությանն ու հոգեբանական լարմանը հաջորդում են վայելքը, բացահայտումն ու չընդհատվող հիացմունքը։

Քննությունը հանձնեցի, խմբի համար թույլ օղակ ու բեռ չդարձա, քայլեցի շարքի մեջ ու գագաթին ինձ շնորհավորեցին😊։

Լեռան գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը, Մարտունի քաղաքն ու հարակից գյուղերը, ինչպես նաև գեղեցիկ դաշտերն ու Արգիճի գետահովիտը։

Հաջորդն Աժդահակն է լինելու, ապա նաև՝ Արագածը. ասում էին, որ սարերի կանչով վարակվելն անբուժելի է, բայց ես «անփույթ» գտնվեցի😀։

 

Արշավների, քայլարշավների համար դիմեք 077 277 214  հեռախոսահամարով։

Նմանատիպ գրառումներ