GO UP
Image Alt

Toptrip.info

Վերելք Աժդահակ լեռը “Lost in Armenia” արշավական ակումբի հետ

Վերելք Աժդահակ լեռն այդքան էլ հեշտ չէր, որքան ես էի կարծում, կարելի է ասել ՝ իմ առաջին լուրջ վերելքն էր՝ 3567 մ։

Այս անգամ Lost in Armenia  արշավախումբի կազմը բավականին մեծ էր՝ մոտ 60 հոգի։

Աժդահակի Ճանապարհին

Վերելք Աժդահակ լեռը

Գողթ գյուղից բեռնատարներով մոտեցանք Աժդահակի ստորոտներին, որտեղից էլ մեկնարկեց մեր վերելքը․ ինքնին պրոցեսն արդեն արկածային ու զավեշտալի էր։

Դեպի Աժդահակ բեռնատարներով
Արահետները հաճախ շատ բարդ էին, երբեմն դժվարանցանելի ու ֆիզիկական լարում պահանջող, բայց քեզ ուղեկցող գունազարդ տեսարաններն ու բնապատկերներն անընդհատ լիցքավորում և ուժ են հաղորդում՝ ամրացնելով յուրաքանչյուր հաջորդ քայլդ։

Արահետ Աժդահակում
Մենք երկու վերելք ունեցանք՝ Կարմիր կատար և Աժդահակ։

Կարմիր Կատար
Աժդահակ լեռը հանգած հրաբխային կոն է և հանդիսանում է Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն ու գտնվում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին:
Տարվա մեծ մասը Աժդահակը ծածկված է ձյունով։ Նույնիսկ օգոստոս ամսին կարելի է տեղ-տեղ ձյան շերտեր հանդիպել։

Ձյուն Աժդահակում
Լեռնագագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի խառնարանում գտնվող լիճը և շրջակա լեռնաշխարհը:
Երբ բարձրունքում էինք, այնտեղ մոտ հարյուր մարդ կար, ովքեր լուսակնարվում, ուրախության բացականչություներ էին անում և շնորհավորում էին միմյանց։
Խառնարանը շատ յուրահատուկ հմայք ունի․ կարմիր ֆոնին մի ֆոտոգենիկ երկնագույն ավազան։

Աժդահակի լիճ
Մի փոքր դադար առնելուց ու սնվելուց հետո՝ բռնեցինք վերադարձի ճամփան։

Ռաֆայել ԽուդոյանՄեզ ուղեկցող անձնակազմն ու հատկապես խմբավար Ռաֆայել Խուդոյանը հատուկ պատասխանատվություն և հոգատարություն ունեին խմբի յուրաքանչյուր անդամի նկատամբ և ոչ միայն իր խմբի՝ այլև այլ արշավախմբերից ետ մնացած կամ մոլորված մարդկանց նկատմամբ։

Ռաֆայելը շատ խարիզմատիկ, կոնտրաստային ու հետաքրքիր անձնավորություն է, ինչն առավել հետաքրքիր է դարձնում նրանց բոլոր արշավները և ընդհանրապես արշավախմբում տիրող մթնոլորտը։

 

Ամեն անգամ հարամարավետության զոնայից դուրս գալով՝ վերելքների ժամանակ հաճախ մտածում ես արժե՞ր արդյոք, այսքան վաղ արթնանալ, այսքան ջանք թափել․․․

Աժդահակի լանջերում

Եվ ամեն անգամ էլ կրկին ու կրկին պատասխանը նույնն է ՝ այո, միանշանակ՝ այո․ այն տպավորություններն ու զգացողությունները, որոնք ստանում ես սարերում, ուրիշ ոչ մի այլ բանով չես կարող փոխարինել։

Աժդահակի լանջերին

Lost in Armenia արշավական ակումբի նոր անդամներից մեկը հաճախ է կրկնում․ «Արշավներից հետո էլ չեմ կարողանում «աշխարհիկ» կյանքով ապրել»։

Դեպի ԱժդահակԻսկապես, լեռների կանչով տարվելուց հետո քաղաքի բազմազբաղ, քաոտիկ ու հաճախ քաղքենի կյանքը մի տեսակ օտար է դառնում քեզ․ գրասենյակում՝ համակարգչի մոտ նստած, պատուհանից դուրս ես նայում ու փորձում ես արդեն հարազատ դարձած պատկերները որսալ ու մտովի նորից քայլել դեպի վեր՝ հիացմունքի, խաղաղության, անմիջականության և ուրախության «ձեռքերը» բռնած։

Հաջորդիվ վերելքն է դեպի Արագած, բայց մինչ այդ՝ հենց Արագածից սկիզբ առնող Գեղարոտի ջրվեժը։

 

Միացե՛ք մեզ 077 277 214։

 

Գոռ Կարապետյան