GO UP
Image Alt

Toptrip.info

Վերելք Գութանասար

Դեկտեմբերի 6-ին Lost in Armenia արշավական ակումբի հետ բարձրացանք Գութանասար։

Վերելք Գութանասար

Այն հանգած հրաբխային լեռնագագաթ է, շատ կոկիկ ու գրավիչ տեսքով՝ շրջապատված հարակից գյուղերի ու դաշտերի յուրօրինակ համայնապատկերներով:

Ֆանտան գյուղի դաշտեր

Գութանասարը  գտնվում է Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում, Գեղամա լեռնաշղթայում, Ֆանտան գյուղից 3 կմ հարավ։

Ֆանտա

Հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Այն հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։

Ձմեռային տեսարան Գութանասարից

Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Ինչպես արդեն նշեցի ունի հրաբխային ծագում։

Մեր արշավախումբն ինչպես միշտ շատ ուրախ էր և մոտիվացված։

Դեպի գագաթ տանող արահետը բնավ հեշտ չէր, բայց շատ տպավորիչ էր ու հետաքրքիր։ Սա իմ առաջին ձմեռային արշավն էր, որը կարող եմ ասել ոչ միայն չզիջեց տարվա մյուս եղանակների ժամանակ կազմակերպված արշավներին, այլև դրանց հետ չհամեմատվող մի այլ գեղեցկություն և հմայք ուներ։

Գութանասարի գագաթին

Իհարկե ձմեռային արշավներն առավել պատրաստվածություն են պահանջում, թե ֆիզիկական, թե հագուստ-հանդերձանքի առումով։ Եղանակային պայմանների խստությունն իր թելադրող պահանջներն ունի, որոնց անտեսումը կամ թերագնահատումը կարող է վտանգավոր լինել կամ առնվազն արշավի ժամանակ բազմաթիվ անհարմարություններ պատճառել։

Գութանասար լեռՈւստի այս առումով մեր խմբավար Ռաֆայել Խուդոյանը խոստացավ առաջիկայում օնլայն տարբերակով պրակտիկ խորհուրդների ցանկ հրապարակել՝ հիմնավորումներով ու մեկնաբանություններով։ Կարծում եմ շատ տեղին և օգտակար կլինի։

Այնպես որ պատրաստվենք և սպասենք հաջորդ «սպիտակ արշավին»։