GO UP
Image Alt

Toptrip.info

Վստահ եմ, մի օր անպայման կվերադառնաս. Մուրադ Աբգարյան

Սիրելի ընկեր, երբ հազար ու մի պատճառ ես գտնում ինքդ քեզ արդարացնելու, թե ինչի ես լքել հայրենիքդ, նայիր այս նկարները։

Նայիր նաև այն ժամանակ, երբ խնջույքի սեղանին նստած հայրենասիրական կենացներ ես խմում, նայիր լավ նայիր նրանց, նրանք կրակոցների տակ են ապրում, բայց քեզ պես կենացներ չեն ասում, որովհետև իենց ամեն օրն է հայրենասիրական կենաց։ Գիտեմ, երբ տուրիստի նման հայերնիք ես գալիս, միշտ ասում ես, թե Հայաստանում վիճակը լավանա կվերադառնաս անպատճառ, ախր ինչպես լավանա, եթե շենացնողն էլ կործանողն էլ ես ու դու ենք։

Վստահ եմ, մի օր անպայման կվերադառնաս, որովհետև մահացողի վերջին ցանկությունը, որը թաղվելն էր հայրենի հողի վրա, սուրբ է։

Մուրադ Աբգարյան