Weekend-ը իրական Տավուշում

Ենթադրում եմ, որ ընկերներիցս շատերը արդեն իսկ ծանոթ են Ագրոտուրիզմը Տավուշում Agritourism in Armenia նախաձեռնությանը։ Որոշներն անգամ գիտեն, որ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում հիմնել ենք B&B The edge of the world / Աշխարհի ծայրը հյուրատունը։

Այսպիսով առաջարկում ենք ծառայությունների հետևյալ փաթեթը հատուկ շաբաթը 5 օր աշխատողների համար.

Ծրագիր

  • Ուրբաթ երեկոյան Ձեր տնից տեղափոխում մինչև մեր հյուրատուն։
  • Ծիպուլ (պլեճ) վառարանի վրա և թեյախմություն
  • Գիշերակաց և նախաճաշ
  • Շաբաթ օրը ոչ շատ երկար քայլարշավներ Խրամի ձորով
  • Այցելություն դեռևս շատ գաղտնիքներ ունեցող քարանձավներ։
  • Ցանկության դեպքում նաև լրացուցիչ այլ փորձառություններ
  • Ճաշ և ընթրիք օրվա ընթացքում
  • Ուշ գիշերին վայելում ենք աստղազարդ երկնքի գեղեցկությունը։
  • Կրկին գիշերակաց և նախաճաշ
  • Կիրակի օրը այցելություն Ցլիկ Ամրամի ամրոց
  • Երևան վերադարձի ճանապարհին այցելություն Նոր Վարագավանք
  • Երևանում լինում եք մինչև ժամը 20։00

Այսինքն երկկողմանի տեղափոխություն տնից֊հյուրատուն և հակառակը,
2 գիշերակաց
Էկոլոգիապես մաքուր և համեղ տնական սնունդ
Հետաքրքիր արշավային ծրագրեր։

Արժեքը մեկ անձի համար 25 000 դրամ
Մասնակիցների նվազագույն քանակը 2 հոգի։

ԶԵՂՉ
Փետրվար ամսին փաթեթից օգտվողների համար 25 000 փոխարեն կգործի 18 000 դրամ մեկ անձի համար արժեքը։
Այս դեպքում մասնակիցների նվազագույն քանակը 4 հոգի։

Չմոռանաք մեկնաբանություններում նշել Ձեր այն ընկերներին, ում հետ ցանկանում եք անցկացնել weekend-ը։

Բոլոր հարցերով կարող եք գրել կամ զանգահարել 095 564 528

Աղբյուր` Գարիկ Փայտյանի Ֆբ էջից

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ