Խորովածի Համայկական 11-րդ փառատոն

Խորովածի համահայկական փառատոնը կազմակերպվում է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի և Ախթալայի քաղակապետարանի կողմից, Լոռու մարզպետարանի աջակցությանբ սկսած 2009 թվականից: Փառատոնը նպատակ ունի երկրում ստեղծել զբոսաշրջային գրավիչ միջավայր:
Միաժամանակ միջոցառումը հնարավորություն է տալիս տարածաշրջանի համաչափ զարգացմանը, ազգային խոհանոցի զարգացմանը և ևս մեկ առիթ է մեր հասարակության տարբեր շերտերի մեկտեղվելուն և միասին տոնի վերածելու այդ օրը:

Բաց մի թողեք հնարավորությունը օգոստոսի 18-ին մասնակցելու <<Խորովածի Համայկական 11-րդ փառատոն>>-ին

Փառատոնի ողջ ընթացքը ուղեկցվելու է զանազան խորովածների ցուցադրություն վաճառքով, ազգային երգ ու պարով, հետաքրքիր ժամանցով և իհարկե բարձր, տոնական տրամադրությամբ:
Հետաքրքրե՞ց, դե ուրեմն օգոստոսի 18-ին, ժամը 15:00-ից սպասում ենք ձեզ Ախթալայի մարզադաշտում։

Ուշադրություն`
Փառատոնի ընթացքում դուք նաև բացառիկ հնարավորություն ունեք ամրագրելու Ձեր իսկ անվանական տաղավարը և միևնույն ժամանակ ներկայացնել խորովածի պատրաստման Ձեր տարբերակը

Մանրամասների համար կարող եք զանգահարել
37455631313 կամ 37498631339

 

Աղբյուր՝ Խորովածի Համահայկական Փառատոն ՖԲ էջ

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ