Եղեգնաձորի տեսարժան վայրերն ու ոչ միայն 😉

Եղեգնաձորի տեսարժան վայրերը

«Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի։ Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս…»:

Վանո Սիրադեղյան

Լրիվ համաձայն եմ այս մտքերի հետ։ Ես արդեն առիթ ունեցել եմ անդրադառնալ Վայոց Ձորի մարզին, բայց ինչպես ասվում է «Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է», ուստի այս գրառմամբ կփորձեմ մի փոքր էլ «մանրամասնել»` իհարկե կրկին մեծ տեղ թողնելով նաև հարյուրավոր նման գրառումների համար ևս։

Այսպիսով այս անգամ մեր թիրախն էր Եղեգնաձոր քաղաքը։

ԵՂԵԳՆԱՁՈՐ

Աշխարհագրություն

Ինչպես տեղացիներն են ասում . «Եղեգնաձորը Հայաստանի կենտրոնն է», իսկապես երբ քարտեզին ես նայում այդպես է։

Եղեգնաձորով է անցնում Սյունիքի մարզը և Արցախի Հանրապետությունը Երևանի հետ կապող մայրուղին։

Քաղաքը տարածվում է Արփա գետի Սրկղոնք վտակի աջ և ձախ ափերին, հյուսիսում ձուլվում է Գլաձոր և Վերնաշեն գյուղերի հետ։

Պատմություն

Եղեգնաձորը հայոց լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է։ Այդ մասին են վկայում քաղաքի հյուսիսարևելյան հատվածում պեղված դամբարաշերտի գտածոները։ Դրանք պատկանում են ՄԹԱ առաջին հազարամյակին։

old-yeghegnadzorԸստ պատմական աղբյուրների Եղեգնաձորը միջնադարում անվանվել է Փոնձաթաղ, Խոտորալեզ, հետագայում նաև Եղեգիք, Եղեգյաց, Եղեգնաձոր։

Ժամանակակից Եղեգնաձորը

Քաղաքի բնակչությունը մոտ 8000 մարդ է։ Քաղաքն ունի 4 զբոսայգի։ Մոմիկի անվան այգին, որն ունի խաղահրապարակ, կարուսելներ, ամֆիթատրոն, իր հարմարավետ բեմով, որտեղ անց են կացվում մասսայական միջոցառումներ ու կազմակերպվում են համերգներ։

Մոմիկ

Քաղաքի բնակչությունը, որպես հանգստի գոտի, օգտագործում է նաև Արփա գետի հունին կից ծառապատ ազատ տարածությունը և ոչ միայն․․․

Եղեգնաձորի տեսարժան վայրերը

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ (13-ՐԴ ԴԱՐ)

Արփա գետի վրա գտնվող  այս միջնադարյան կամուրջը գտնվում է Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածում՝ Ագարակաձոր գյուղի մոտ։

bridg-yeghegnadzorԸստ տեղական ավադությունների՝ Պռոշյան իշխանն այն կառուցել է, որպեսզի հեշտ անցնի դեպի գետի մյուս ափին գտնվող իր պալատը։ Այսօր տեղացի անասնապահներն ակտիվորեն օգտագործում են այն իրենց հոտերը  տեղափոխելու համար։ Կամուրջի սրածայր գագաթից հիանալի տեսարան է բացվում դեպի գետը շրջապատող գեղեցիկ համայնապատկերը։

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թանգարանի չորս սրահներում ներկայացված են մոտավորապես 12.000 նմուշներ:

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՔարե դարին պատկանող օբսիդիանից գործիքներ, մ․թ․ա 3- 2-րդ դարերին պատկանող սև և կարմիր խեցեգործ իրեր, ուրարտական շրջանի բրոնզե գոտիներ, Եղեգիսի 13-րդ դարի հրեական գերեզմանատնից բերված նմուշներ: Հատկապես տպավորիչ արվեստի գործ է 14-րդ դարի ճարտարապետ Մոմիկի խաչքարը: Այս խաչքարը նրան վերագրվող երեք խաչքարերից մեկն է:

ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ

Եկեղեցին կառուցված է հրաբխային ծագման ֆելզիտ քարից, որը հանդիպում է սպիտակ կամ բաց մոխրագույն գույներով:

ՍՊԻՏԱԿԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՎԱՆՔՎանքի շինարարությունը նախաձեռնել է իշխան Էյաչի Պռոշյանը, իսկ նրա որդին, Ամիր Հասան II- ը, հոր մահից երեք տարի անց՝ 1321 թվականին, ավարտել է շինարարությունը:

ԹԱՆԱՀԱՏ ՎԱՆՔ

13-րդ դարի վերջի և 14-րդ դարի սկզբի պատմաբան Ստեփանոս Օրբելյանը թվագրում է եկեղեցին 8-րդ դարին։

ԹԱՆԱՀԱՏ ՎԱՆՔ Հետագայում՝ 1273-1279 թվականներին, Պռոշյանների իշխանական տոհմն 8-րդ դարի մատուռի տեղում կառուցեց գլխավոր եկեղեցին՝ Սբ. Ստեփանոսը:

Որոշ գիտնականներ պնդում են, որ եկեղեցուն հարակից կառույցների մնացորդները Գլաձորի համալսարանի ավերակներն են, որը 13-րդ դարի վերջից մինչև 14-րդ դարի կեսերը գործած կրթական մեծ կենտրոն է եղել:

Գլաձոր

Համալսարանը ժամանակակիցների կողմից արժանացել է «Փառահեղ երկրորդ Աթենք» և «Իմաստության մայրաքաղաք» կոչումներին:

ԱՐԿԱԶ ՎԱՆՔ (ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ)

Հայ հոգևորական և պատմաբան Ստեփանոս Օրբելյանն հիշատակել է 8-րդ դարում կառուցված Արկազ վանքն իր գրություններում:

ԱՐԿԱԶ ՎԱՆՔ (ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ) Համալիրի եկեղեցին կոչվում է Սուրբ Խաչ, իսկ եկեղեցում կա գերեզման Քրիստոսի խաչի մասունքով։

Մի՛ շտապեք․․․

Ցանկը իհարկե կարելի է երկար շարունակել, սակայն Վայոց Ձորի մասին այս ու նաև նախորդ գրառման մեջ նշված բոլոր վայրերն անշտապ այցելելու համար անհրաժեշտ կլինի առնվազն  2-3 օր կամ նույնիսկ ավել, ուստի և անհրաժեշտ կլինի նաև հարմարավետ գիշերակաց և տեղական համեղ սնունդ։

Լադա

Այս առումով ևս կառաջարկեմ լավ լուծում, այցելեք Լադային։

Վառ, կենսուրախ ու պոզիտվ կին, ում տարերքը տուրիզմի մեջ է, ում տարերքն է խոհանոցը, հյուրերի մասին հոգ տանելը ու նա իր այս խանդավառությամբ վարակել է նաև ընտանքի բոլոր անդամներին։

 

Հյուրատուն Եղեգնաձորում

Մենք այցելեցինք նրանց հյուրատուն, ավելի ճիշտ՝ տուն։

lada-guesthouse

Ընտանեկան ջերմ միջավայր, համեղ խոհանոց, յուրահատուկ հեղինակայն խմիչքներրի համտես, հարմարավետ սենյակներ։

gesthouse-yeghegnadzor

2014 թվականից ողջ ընտանիքով ներգրավեծ են տուրիզմի մեջ։

lada-guest

Տուրզմը նրանց աշխատանք չէ, այլ վայելքն է, տարերքն է, որին նրանք տրվում են անմնացորդ նվիրումով։

Lada-familyԱյդ մասին են վկայում հյուրերի հիացական արձագանքները և կրկնվող այցելությունները։

Իսկապես այս անկյունը հրաշալի կանգառ է Վայոց Ձորի հետ մանրամասն ծանոթանալու և տեղական կոլորիտի մեջ խորասուզվելու համար։

Lada-food

Այստեղ իմիջայլոց կարելի կազմակերպել ինչպես ընտանեկան, այնպես էլ ընկերական ու կորպորոատիվ միջոցառումներ ու խնջույքներ։

Lada-party

Ահա նրանց ծառայություների ոչ ամբողջակաբն ցանկը՝

  • ԽՆՋՈՒՅՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
  • ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ, ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ
  • ԳԻՇԵՐԱԿԱՑ
  • ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

Exegnadzor

Եղեգնաձոր այցելելիս առիթը բաց չթողնեք հանդիպել այս ջերմ մարդկանց։

Ահա նրանց Ֆեյսբուքյան էջը և կայքը ։

Շնորհակալ եմ Լադային ու իր ընտանիքին ջերմ ու ընկերական ընդունելության համար, որով նրանք ավելի գունավորեցին ու հարստացրեցին Եղեգնաձորից ստացած մեր տպավորությունները։

 

Կարող եք ծանոթանալ նաև մեր նախորդ գրառումներին՝

Կալավան՝ փոքր գյուղի մեծ հրաշքը

Ի՞նչ կհասցնեք տեսնել Գյումրիում 5 ժամվա ընթացքում

Դրախտիկ կամ 21 հրեշտակների առեղծվածը

Ռաֆթինգը Հայաստանում կամ երբ սանձում ես Դեբետը

Հայկական ճամբար կամ «Սևանի հակառակ կողմը»

«Երևան Զիփլայն Էյրլայնս». վախի, վայելքի ու զարմանքի 60 վայրկյան

Լեռնանիստ.  Ձմեռային տուրիզմի նոր կենտրոն Հայաստանում

Վայոց Ձորի գանձերը կամ «հայկական Տանզանիա»

Մի հաջողության պատմություն Դիլիջանից՝ «Պապանինո Հաուս»

Յոթ սարն այն կողմ՝ «Թաթոյանների ջրաղացի մոտ»

Ձմեռային հանգստի հայկական այլընտրանքները

 

Գովազդի և համագործակցության համար զանգահարեք 077 277 214 հեռախոսահամարով։

 

Առատ ու հյուրասեր Եղեգնաձորից՝

 Գոռ Կարապետյան

Նմանատիպ գրառումներ