«Երևան Զիփլայն Էյրլայնս». վախի, վայելքի ու զարմանքի 60 վայրկյան

Yerevan Zipline Airlines

Եթե Հայաստանը խորհրդավոր գանձերի կղզի է, ապա մենք ագահ ծովահեններ ենք, ովքեր անվերջ արկածներ են փնտրում։ Իսկապես, մենք դեռ այնքան հետաքրքիր նախաձեռնություններ ունենք բացահայտելու և՛ մեր, և՛ մեր ընթերցողների համար, բայց ժամանակը դեռ լավ տրամադրված չէ մեր հանդեպ 🙂 :

Հերթի մեջ են դեռ մոտ մեկ տասնյակ նախաձեռնություններ և հաջողության պատմություններ։ Այնպես որ հետևե՛ք մեզ ապագայում ևս։ Իսկ հիմա ներկայացնենք մեր վերջին «բացահայտումը»։

Երևան Զիփլայն Էյրլայնս

Այս անգամ հրավեր էինք ստացել այցելել Երևան Զիփլայն Էյրլայնս. այն միակ զիփլայնն է Երևանում։

Yerevan ZipLine Airlines

Կառուցվել է 2017 թվականին, իսկ շահագործվել՝ 2018 թվականի հունվարի 4-ին։

Yerevan-ZipLine-armenia

Զիփլայնը կառուցվել է Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «ԱլտերԷգո» ընկերության կողմից իրականացվող նախագծի շրջանակներում՝ Երևանի «Արաբկիր» զբոսայգում։

Ժիրայր Մուշեղյան

zhirayr musheghyan

Մենք Երևան Զիփլայն էինք այցելել նախաձեռնության հիմանդիր և գործադիր տնօրեն Ժիրայր Մուշեղյանի հրավերով։ Ժիրայրը այն երիտասարդներից է, ում բազմակողմանի զարգացվածությունն ու մտահորիզոնը հիացնում ու օրինակ են ծառայում շատ երիտասարդների համար։

Ժիրայրը գործող ատամնաբույժ է, բայց ներգրավված է նաև օրգանական գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև նախաձեռնել է այս հետաքրքիր ու համարձակ գաղափարը։

«Արաբկիր» զբոսայգի

Ժիրայրը պատմեց, որ հեռահար ծրագրեր կան նաև այգու զարգացման հետ կապված, բայց արդեն հիմա Արաբկիր զբոսայգին բարեկարգվում և խնամվում է ։

arabkir-park

Ծրագրերից մեկի նպատակն է այգում բացօթյա գրադարան ստեղծելը։

Մի քանի տվյալ Երևան Զիփլայնի մասին

Երևան Զիփլայն Էյրլայնսն ամենաերկարն է տարածաշրջանում։ Ունի 2 թռիչքուղի՝ Արաբկիր վարչական շրջանից Աջափնյակ վարչական շրջան և Աջափնյակ վարչական շրջանից Արաբկիր վարչական շրջան։

ZipLine-armenia

Երևան Զիփլայնի թռիչքուղին միակն է աշխարհում, որն անցնում է կամրջի տակով։

zipline

Ինչպես տեղակացրեց Ժիրայրը «ԱլտերԷգո» նախագծի իրականացման համար ծախսվել է 80 մլն դրամ, սակայն ծրագիրը դեռ վերջնական իրագործված չէ, և նախատեսվում է ևս 45-50 մլն դրամի ներդրում կատարել։ Ծրագրի վերջնական ավարտը նախատեսվում է 2018 թվականի վերջին։

Սարսափելի անվտանգ թռիչք

Երբ կանգնած ես թռիչքուղու մեկնակետում, զղջման մտքեր ու զգացմունքներ են այցելում, բայց նոր էմոցիաների ձգտումը հաղթահարում է այդ արգելքները։

zipline-in-yerevan

Պրոֆեսիոնալ ու մշտապես վերապատրաստվող թիմը, որը նաև համագործակցում է ԱԻՆ-ի հետ, մեզ ինքնավստահություն ներշնչեց և ապահովեց մեր անվտանգությունը։

Առաջին ուղու երկարությունը մոտավորապես 870 մետր է, բարձրությունը՝ սկզբնամասում 123 մետր, կամրջի տակով անցնելիս՝ 87-90 մ։ Դա աննկարագրելի զգացողություն է, ավելի ճիշտ զգացողությունների փունջ՝ վախ, հիացմունք, զարմանք, վայելք ․․․

Առաջին թռիչքուղով  գնացինք երկուսով․ անկեղծ սեր խոստովանելու լավ հնարավորություն է 🙂 :

Իսկ արդեն երկրորդ թռիչքուղով վերդարաձանք առանձին առանձին՝ առավել  հմտացած ու համարձակ դարձած։

Երկրորդ թռիչքուղին ավելի կարճ է՝ երկարությունը 650 մետր է, բարձրությունը՝ 60 մ։ Այս զիփլայնով թռչելիս մարդը կարող է զարգացնել մինչև 120-140կմ/ժ արագություն։

Մեր տպավորությունները

Վախեցա՞նք, այո՛։

Ապահով էր, միանշանա՛կ։

Արժե՞ փորձել, անհապա՛ղ։

Սա մեզ համար ևս մի անմոռանալի փորձառություն էր։

Երախտիքի խոսք

Շնորհակալ ենք Ժիրայրին և իր պրոֆեսիոնալ թիմին՝ մեզ համար արկածային ու հետաքրքիր օր ապահովելու համար։ Ինչպես նաև այն հավակնոտ ծրագրերի համար, որոնք իրագործվել և դեռ իրագործվելու են մեր քաղաքում։ Հաջողություն ենք մաղթում ձեզ։

armenia-zipline

Ահա Երևան Զիփլայնի ֆեյսբուքյան էջը, որի միջոցով կարող եք ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը։

 

 

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ

Թողնել մեկնաբանություն