GO UP
Image Alt

Toptrip.info

«Երեւանը գանձ է համեղ ուտել եւ խմել սիրողների համար». Forbes

Forbes-ը նյութ է հրապարակել Երեւանի մասին՝ այն ներկայացնելով որպես գանձ նրանց համար, ովքեր սիրում են խմել եւ ուտել։ Այս մասին հայտնում է Style.News.am- ը։ «Երեւանը շատ անվտանգ, բարյացակամ, կենդանի քաղաք է՝ գրավիչ ճարտարապետությամբ եւ հարուստ պատմությամբ։ Այն անվանում են նաեւ «վարդագույն քաղաք» շինությունների պատճառով, որոնք կառուցված են տուֆից»,- գրում է պարբերականը։

 

Հեղինակ Թոմ Մյուլենը խորհուրդ է տալիս այցելել վայրեր, ուր կարելի է զբոսնել, համեղ ուտել եւ խմել… Խոսվում է ե՛ւ Կասկադի մասին՝ իր յուրօրինակությամբ, թանգարանով, բազմազան ցուցադրություններով, ե՛ւ օպերայի հրապակի, եւ Հանրապետության հրապարակում երգող շատրվանների մասին։

Միաժամանակ հեղինակը ռեստորաններ եւ վայրեր է խորհուրդ տալիս, ծանոթացնում գինու տեղի ապրանքանիշերի եւ այդ խմիչքն արտադրողների հետ։ Մյուլենը խորհուրդ է տալիս այցելել նաեւ Սարյան փողոց, ուր գինի խմելու համար բազմաթիվ վայրեր են առկա, եւ յուրաքանչյուր տարի անցկացվում են հայտնի գինու օրերը։ Մանրամասներն այս հղմամբ։

Լուսանկարները՝ Getty, Forbes

 

Աղբյուրը՝ yerevanpress.am