GO UP
Image Alt

Toptrip.info

albert-manukyan

«YerevanRide-ի կարգախոսն է՝ Փոխի՛ր քո քաղաքը»․ Ալբերտ Մանուկյան (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ)

Նախորդ շաբաթ մենք ամփոփեցինք “YerevanRide VS MIMO Bike” հարցումը, որին մասնակցեց 87 հոգի, որոնց մեծամասնությունը՝ 87% (73 հոգի), քվեարկեց YerevanRide -ի օգտին։

 

Իսկ մենք խոստացել էինք առավել շատ ձայներ հավաքած նախաձեռնության մասին հանդես գալ մանրամասն տեղեկատվությամբ։ Այդ նպատակով զրուցեցինք նախաձեռնության հեղինակ Ալբերտ Մանուկյանի հետ։
Հակիրճ կներկայացնեք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում  YerevanRide նախաձեռնությունը։ 
 YerevanRide-ը հեծանվային շեյրինգ ծրագիր է, որը հնարավորություն է տալիս երևանցիներին օգտվել քաղաքում գտնվող հարյուրավոր հեծանիվներից:
Համակարգն առաջարկում է հավելվածի միջոցով գտնել քաղաքում տեղակայված հեծանիվները և սկանավորելով օգտվել նրանցից:
YerevanRide- ի նպատակն է մաքուր, մատչելի և էֆեկտիվ տեղաշարժվելու հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր քաղաքացու, հեծանվավարությունը դարձնել մարդկանց առողջ ապրելակերպի և առօրյայի մաս:
Ո՞րն է հիմնական գաղափարը։
Գաղափարն այն է, որ փորձում ենք Երեւան քաղաքում ներդնել տրանսպորտի այլընտրանքային փոխադրամիջոց, որը մեր քաղաքացիների համար ոչ միայն Երեւանում տեղափոխվելու մաքուր եւ առողջ, այլեւ տնտեսապես ավելի մատչելի միջոց:
Եվ ինչպիսի՞ն էր առաջին արձագանքը, ինչպե՞ս է այն ընդունվեց։
Առաջին արձագանքը շատ դրական էր։ Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ հանրությունն իսկապես պատարստ էր և ցանականում էր Երևանի փողոցներում տեսնել այլընտրանքիան փոխադրամիջոց։

 Ինչպիսի՞ գնային քաղաքականություն եք վարում, կա՞ն փաթեթային առաջարկներ։

Մեր հեծանվորդներին առաջարկում ենք 4 փաթեթ՝ մեկօրյա (1,000 ՀՀդրամ), եռօրյա (2,000 ՀՀդրամ), ամսական փաթեթ (9,000 ՀՀդրամ) և տարեկան փաթեթ (49,000 ՀՀդրամ):

Մենք ընտրել ենք փաթեթային այս համակարգը, քանզի տեսնում ենք, որ երբ մեր հեծանվորդը գնում է օրինակ մեկօրյա փաթեթ, չի վարում օրը մեկ անգամ (օր.՝ Հյուսիսային պողոտայով վերև կամ ներքև), այլ օգտվում է օրական միջինը 5 անգամ:

Ահա թե ինչպես ենք կառուցում հեծանվային մշակույթ՝ վստահ լինելով, որ մարդիկ հաճախ են վարում հեծանիվ՝ այն դարձբելով իրենց առօրյայի մի մասը:

 Համաքաղաքացիները խնամքո՞վ են օգտագործում հեծանիվները։

Այո, համաքաղաքացիների մեծ մասը շատ խնամքով է վերաբերվում հեծանիվներին, ինչպես իրենց սեփականին կվերաբերվեր։ Մենք շատ երախտապարատ ենք նրանց։ Ցավոք կա մի զանգված, որը շատ անխնա է վերաբերվում հեծանիվներին,  վնասում և որոշ դեպքերում նույնիսկ փչացնում են գույքը, բայց լիահույս ենք, որ նմանատիպ վերաբերմունքը մոտ ապագայում կնվազի և ի սպառ կվերանա։

Մենք բացատրական աշխատանքներ ենք տանում նման մարդկանց հետ, իսկ որոշ բարդ դեպքերում նաև արգելափակում ենք համակարգից։

Ինչպիսի՞ ծրագրեր ունեք, որոնց մասին այս պահին կարող եք բարձրաձայնել։

Ինչպես գիտեք մենք շուկա մտանք հեծանիվենորով, որոնք նախատեսված էին հենց մեր քաղաքի համար, համալրված էին 7 աստիճանի փոխանցման տուփով, արևային մարտկոցներով և այլն։ Շատ մոտ ապագայում մենք կգօրծարկենք էլեկտրոնային հեծանիվներ, հաշված օրերի ընթացքում այդ հեծանիվները ևս արդեն հասանելի կլինեն մեր համաքաղաքացիների համար։

Մեր կարգախոսն է՝ «Փոխի՛ր քո քաղաքը»։ Եվ մենք մեր քաղաքացիների հետ փոխելու ենք մեր քաղաքը, շատ շուտով փոխելու ենք միկրոմոբիլիտում կիրառվող փոխադրամիջոցների կազմն ու կիրառման պրակտիկան, և բոլորովին այլ տեսք ու պատկեր ենք ստանալու Երևան քաղաքի համար։

 

Զրուցեց Գոռ Կարապետյանը