GO UP
Image Alt

Toptrip.info

Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են

📌 2019 թվականին բարեկարգվել են Գյումրի քաղաքի` «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը եւ հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթև համայնքի՝ դեպի Տաթև վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը եւ Գյուլագարակ համայնքի՝ դեպի Դենդրոպարկ տանող 2800 մետր երկարությամբ ճանապարհը:

📌 Արդեն մեկնարկել է Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնում, Վարարակն գետի հատվածի մաքրում ենթածրագիրը։

Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետեւյալ աշխատանքները՝

✔️Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակույթային միջավայրի վերականգնում Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների Մաշտոցի, Անկախության, Տաթեւացու փողոցներում` ներառելով մայթերի եւ երթեւեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքներ:

✔️Նշված փողոցներում արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիսի քաղաքի հին և նոր հատվածների միջև հետիոտնային և հեծանվային երթուղու ձեւավորում։
✔️Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920 թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի եւ բնակելի տների տանիքների, պատշգամբների եւ ճակատների վերականգնում եւ վերանորոգում:
✔️Գորիս քաղաքի միջով հոսող Վարարակն գետի աջափնյա և ձախափնյա հատվածների մաքրում, գետի հենապատերի ամրակայում, բարեկարգված հատվածներում ճեմուղու կառուցում։

❗️Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին Գորիս քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման եւ արդիականացման աշխատանքները:

ℹ️ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի եւ պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի բովանդակության պատասխանատու` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե,
Ծրագրի իրականացնող՝ ՀՀ ՏԿԵՆ Տարածքային զարգացման հիմնադրամ