
2020թ. զբոսաշրջության վիճակագրության բարոմետրը
? ? Հրապարակվել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2020 թ․ հունվար-մայիս ամիսների Զբոսաշրջության վիճակագրության բարոմետրը։
? Բարոմետրի համաձայն՝ համաշխարհային զբոսաշրջային այցելությունները 2020-ի առաջին հինգ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են շուրջ 56% -ով։ Միայն մայիս ամսվա ընթացքում միջազգային ժամանումները նվազել են 98%-ով՝ գրեթե բոլոր երկրներում առկա ճամփորդական սահմանափակումներով պայմանավորված։
? 2020 թվականի հունվար-մայիսին բոլոր տարածաշրջաններում գրանցվել է ժամանումների նվազում․
Ասիա և Խաղաղ օվկիանոս – 60%,
Եվրոպա- -58 %,
Մերձավոր Արևելք – 51%,
Ամերիկա և Աֆրիկա – 47 %
ℹ️ ՄԱԿ ԶՀԿ բարոմետրը հրապարակվում է յուրաքանչյուր եռամսյակ, որը ներառում է տվյալ
ժամանակահատվածում համաշխարհային զբոսաշրջային այցելությունների աճի/նվազման, տարածաշրջանային
այցելությունների, ինչպես նաև կանխատեսումների վերաբերյալ ամփոփ վիճակագրական տվյալները։
ՀՀ Զբոսաշրջության կոմիտե