Զբոսավարների պատրաստման Արագացված դասընթաց

Հունվարի 31-ից, ArmAdventure ընկերությունը կազմակերպում գիդ-զբոսավարների պատրաստման ԱՐԱԳԱՑՎԱԾ բազային դասընթաց։

Պարապմունքների հաճախականությունը՝
• շաբաթական 3 անգամ 1,5 ամիս (+ԲՈՆՈՒՍ)
• երեկոյան ժամը 19:00
• տևողությունը՝ 1․5 ժամ

Դասընթացը ներառում է`
• ՀՀ ներքին և ներգնա զբոսաշրջության (ճանապարհորդության) առանձնահատկություններ,
• Հայոց պատմության, աշխարհագրության, կրոնի ու եկեղեցու պատմության հիմնահարցեր,
• Գիդ-զբոսավարի հատուկ հմտություններ և էթիկա,
• Տուրերի, զբոսաշրաջային երթուղիների և փաթեթների կազմելու մեթոդիկա,
• ՀՀ-ում զբոսաշրջային ծառայություններ մատուցելու գործունեության հիմունքներ,
• Գործնական պարապմունքներ (ստացած տեսական գիտելիքների կիրառելիության փորձարկում):

Դասընթացավար

MyPhotoTOUR-Armenia ընկերության հիմնադիր, փորձառու գիդ-զբոսավար Անահիտ Կարապետյան:
———
Դասընթացի ծրագիրը

1.Կողմնորոշիչ-ուսումնական պարապմունք Ծանոթություն, հարցազրույց մասնակիցների հետ, գրանցում հիմնական դասընթացին: Անվճար
2.Հայաստանի Հանրապետություն Համառոտ պատմական ակնարկ, ընդհանուր տեղեկություններ
3.Երևան քաղաք Պատմական ակնարկ (Շենգավիթի հնավայր, Էրեբունի, Կարմիր Բլուր), ժամանակակից Երևան, սիթի տուրերի հիմնական երթուղիներ:
4.Արմավիրի մարզ
Մուսալեռ, Էջմիածին (Սբ.Հռիփսիմե, Սբ.Շողակաթ, Մայր Տաճար, Սբ.Գայանե), Զվարթնոց:
Մեծամորի հնավայր, Սարդարապատ:
5.Արարատի մարզ Արարատ լեռ, Արարատյան դաշտավայր, Դվին, Արտաշատ, Խոր Վիրապ:
6.Կոտայքի մարզ Չարենցի կամար, Գառնի, Գեղարդ: Բջնի, Հրազդան, Ծաղկաձոր:
7.Վայոց Ձորի մարզ Արենի, Թռչնի քարանձավ, Նորավանք: Գլաձորի համալսարան, Թանահատի վանք, Գնդեվանք: Ջերմուկ:
8.Սյունիքի մարզ Քարահունջ: «ՏաԹևեր» ճոպանուղի, Տաթևի վանական համալիր, Սատանի կամուրջ: Գորիս, Խնձորեսկ: Գարեգին Նժդեհ
9.Գեղարքունիքի մարզ Նորադուզ, Հայրավանք: Սևանավանք, Սևանա լիճ:
10.Տավուշի մարզ Դիլիջան, Պարզ լիճ, Հաղարծին: Գոշավանք, Ենոքավան (Լաստիվեր): Մոլոկանների համայնք
11.Արագածոտնի մարզ Աշտարակ, Մուղնի, Հովհանավանք, Սաղմոսավանք: Տառերի պուրակ, Ամբերդ, Արագած լեռ: Եզդիների համայնք
12.Լոռու մարզ ք.Սպիտակ, Վանաձոր, Պուշկինի լեռնանցք, Դենդրոպարկ, Ստեփանավան, Լոռի Բերդ, Օձուն, Սանահին, Հաղպատ, Ախթալա:
13.Շիրակի մարզ Գյումրի: Հառիճավանք, Երերույք, Մարմարաշենի վանք:
14.Արցախ Դադիվանք, Գանձասար, Տիգրանակերտ, Ստեփանակերտ, Շուշի, Տնջրի, Ամարաս, Բերձոր: ԼՀՂ հիմնահարց
15.-ՀՀ ներքին և ներգնա զբոսաշրջության առանձնահատկություններ,
-Տուրերի, զբոսաշրաջային երթուղիների և փաթեթների կազմելու մեթոդիկա,
-ՀՀ-ում զբոսաշրջային ծառայություններ մատուցելու գործունեության հիմունքներ:Գիդ-զբոսավարի հատուկ հմտություններ և էթիկա, գործնական պարապմունքներ
16. ԲՈՆՈՒՍ Ինչպես գնալ հարցազրույցի
17.ԲՈՆՈՒՍ Տուրիզմ և Մարքեթինգ
———
Դասընթացի արժեքը

15 պարպմունքի և 2 բոնուսների ընդհանուր արժեքը 48 000 դրամ։

Դասընթացի մեկնարկի օրը և ժամը
Հունվարի 31, 19։00։

Հանդիպան վայրը
Ք․ Երևան, Տիգրան Մեծ 49 շենք (Սիլ Բիլդինգ), 4-րդ հարկ

Ինրպե՞ս գրանցվել դասին
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով՝ https://goo.gl/forms/IElsnqxuHoEYO4Ey1  :

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 77 477 176 հեռախոսահամարով։

Տեղերը սահմանափակ են, այնպես որ շտապի՛ր։

Աղբյուրը՝  ArmAdventure

Please follow and like us:
0

Նմանատիպ գրառումներ